Տարածաշրջան
Եղեգնաձոր քաղաքի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել է տան տանիքը, ծածկը, հարակից շինությունը, ավտոտնակում գտնվող ավտոմեքենան, վնասվել է հարակից տունը
Եղեգնաձոր քաղաքի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել է տան տանիքը, ծածկը, հարակից շինությունը, ավտոտնակում գտնվող ավտոմեքենան, վնասվել է հարակից տունը 16/09/2020 14:57

Եղեգնաձոր քաղաքի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել է տան տանիքը, ծածկը, հարակից շինությունը, ավտոտնակում գտնվող ավտոմեքենան, վնասվել է հարակից տունը

Սեպտեմբերի 16-ին, ժամը 04։48-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղեգնաձոր քաղաքի Չալաբյան փողոցի տներից մեկի տանիքում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։50-ին, մարվել՝ 12։02-ին։ Այրվել է երկհարկանի առանձնատան տանիքը` մոտ 150 քմ, տանիքի ծածկը` մոտ 100 քմ, 1-ին հարկի ծածկը՝ մոտ 60 քմ, գույքը, հարակից օժանդակ շինությունը՝ մոտ 50 քմ և ավտոտնակում գտնվող «ՎԱԶ-2101» մակնիշի անսարք ավտոմեքենան, վնասվել են հարևանությամբ գտնվող տան շքամուտքի դռան և լոգարանի պատուհանի ապակինները և կախովի առաստաղը՝ մոտ 2 քմ:

 

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 20 հրշեջ-փրկարար:

Այլ հոդվածներ
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները կամավորական ջոկատներ են կազմել. սպասում են հրամանի
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները կամավորական ջոկատներ են կազմել. սպասում են հրամանի
Մարտունի քաղաքում հրդեհվել է բնակելի տուն
Մարտունի քաղաքում հրդեհվել է բնակելի տուն
Իրանի բանակը զորավարժություններ է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում
Իրանի բանակը զորավարժություններ է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում
Նոր լուսանկարներ՝ Ստեփանակերտից
Նոր լուսանկարներ՝ Ստեփանակերտից
«Քաղաքը հանգիստ չունի»․ #RT-ի թղթակցի ռեպորտաժը Մարտակերտից
«Քաղաքը հանգիստ չունի»․ #RT-ի թղթակցի ռեպորտաժը Մարտակերտից