Համացանց
Րաֆֆու փողոցում կնոջը բերման ենթարկելու միջադեպի կապակցությամբ սկսվել է ծառայողական քննություն
Րաֆֆու փողոցում կնոջը բերման ենթարկելու միջադեպի կապակցությամբ սկսվել է ծառայողական քննություն 16/09/2020 11:12

Րաֆֆու փողոցում կնոջը բերման ենթարկելու միջադեպի կապակցությամբ սկսվել է ծառայողական քննություն

Սեպտեմբերի 15-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ոստիկանության պետի հանձնարարությամբ, անմիջապես սկսվել է ծառայողական քննություն, որի արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։

«Ոստիկանությունը միշտ հետեւողական է եղել նման երեւույթները կանխելու եւ բացառելու հարցում եւ այսուհետ էլ ամենայն խստությամբ է արձագանքելու այդպիսի ցանկացած դրսեւորման, որ կարող է խաթարել ոստիկանություն-հասարակություն կապի եւ օրինականության ամրապնդման գործընթացը»,-ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում մի քանի ոստիկաններ մի կնոջ էին բռնել՝ դիմակի համար, վերջինս էլ պնդում էր, թե ինքը դիմակ կրել է:

Aravot.am-ի հաղորդմամբ՝ ոստիկանները կնոջ թեւից բռնած՝ փորձում էին բերման ենթարկել, նա էլ ասում էր, թե թեւը կոտրված է։

Խառնաշփոթի մեջ ոստիկանները նկատեցին, որ դիմակ չկրած կինը փախուստի է դիմել։ Ավելի ուշ  ոստիկանները կնոջ թեւերից բռնած՝ նստեցրին ոստիկանական մեքենա ու տարան բաժին:

Այլ հոդվածներ
«Գուցե Վայոց Ձորի մարզպետարա՞նը պատասխանի Էրդողանին». Արմեն Աշոտյան
«Գուցե Վայոց Ձորի մարզպետարա՞նը պատասխանի Էրդողանին». Արմեն Աշոտյան
Հերթական հացադուլը, որը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ․ Անի Կարապետյան
Հերթական հացադուլը, որը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ․ Անի Կարապետյան
«Տո՛, դու ո՞վ ես, ա՛յ տղա. առաջին պատվավոր հյուրդ Կարաբինան էր». Գևորգ Պետրոսյանը՝ նախարարին
«Տո՛, դու ո՞վ ես, ա՛յ տղա. առաջին պատվավոր հյուրդ Կարաբինան էր». Գևորգ Պետրոսյանը՝ նախարարին
«Ադրբեջանում ժողովրդի մեջ խուճապ կա». Ալեն Ղուլյան
«Ադրբեջանում ժողովրդի մեջ խուճապ կա». Ալեն Ղուլյան
«Նիկոլի համար միակ ելքն ինքնասպան լինելն է». Կ. Տեր-Նակալյան
«Նիկոլի համար միակ ելքն ինքնասպան լինելն է». Կ. Տեր-Նակալյան