Մամուլի տեսություն
Ապրիլյան պատերազմի դեպքով քրեական գործի «հերոսը» Խաչատուրովը կլինի. «Հրապարակ»
Ապրիլյան պատերազմի դեպքով քրեական գործի «հերոսը» Խաչատուրովը կլինի. «Հրապարակ» 16/09/2020 10:45

Ապրիլյան պատերազմի դեպքով քրեական գործի «հերոսը» Խաչատուրովը կլինի. «Հրապարակ»

«Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովը շուտով կհրապարակի մեկամյա գործունեության արդյունքները կամ ուսումնասիրությունների եզրակացությունը, և, ինչպես հանձնաժողովի իշխանական անդամները չեն բացառում, դրանից հետո կարող է քրեական գործ հարուցվել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ամենայն հավանականությամբ, քրգործի առանցքային «հերոսը» կլինի 2016 թվականի պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Յուրի Խաչատուրովը։

Հանձնաժողովն իր աշխատանքների ընթացքում պարզել է, որ քառօրյա պատերազմի հրադադարի համար Մոսկվա մեկնած Խաչատուրովի պայմանավորվածությունների մասին որևէ գրավոր փաստաթուղթ, արձանագրություն կամ պայմանավորվածության մասին հավաստող որևէ փաստաթուղթ գոյություն չունի, ավելին՝ Հայաստան վերադառնալուց հետո էլ, ենթադրվում է, նա պետք է զեկուցեր գերագույն գլխավոր հրամանատարին, թե ինչ պայմանավորվածության արդյունքում է հրադադարը կնքվել, սակայն զեկույցի մասին որևէ պաշտոնական արձանագրություն որևէ արխիվում գոյություն չունի։ Հարց է առաջանում․ ինչի՞ շուրջ և ո՞ւմ հետ է Խաչատուրովը պայմանավորվել։ Սա էլ լինելու է հանձնաժողովի գլխավոր «եզրահանգում-բացահայտումը»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այլ հոդվածներ
«Ժողովուրդ». «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը Մանե Թանդիլյանի՝ բեմում հայտնվելն անակնկալի է բերել բոլորին
«Ժողովուրդ». «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը Մանե Թանդիլյանի՝ բեմում հայտնվելն անակնկալի է բերել բոլորին
«Հրապարակ». Փաշինյանը ծանր է տանում հայ-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումների բացակայությունը
«Հրապարակ». Փաշինյանը ծանր է տանում հայ-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումների բացակայությունը
Հնարավոր է՝ անսպասելի իրավիճակ առաջանա ՍԴ-ում, որևէ թեկնածու կարծես թե չի ունենում վեց կամ հինգ ձայն. «Հրապարակ»
Հնարավոր է՝ անսպասելի իրավիճակ առաջանա ՍԴ-ում, որևէ թեկնածու կարծես թե չի ունենում վեց կամ հինգ ձայն. «Հրապարակ»
Նախարարը կողմ է ՀՊՏՀ ուսանողների բողոքի ակցիաներին․ ի՞նչ սպասել. «Ժողովուրդ»
Նախարարը կողմ է ՀՊՏՀ ուսանողների բողոքի ակցիաներին․ ի՞նչ սպասել. «Ժողովուրդ»
Աղմկահարույց դատավորն ու Ծառուկյանի գործը. «Հրապարակ»
Աղմկահարույց դատավորն ու Ծառուկյանի գործը. «Հրապարակ»