Համացանց
ԱՀԿ-ը՝ #COVID_19-ից քաղած դասերի մասին
ԱՀԿ-ը՝ #COVID_19-ից քաղած դասերի մասին 15/09/2020 20:44

ԱՀԿ-ը՝ #COVID_19-ից քաղած դասերի մասին

Այսօր ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 70-րդ նստաշրջանում 53 անդամ պետությունների առողջապահության նախարարները և հանրային առողջապահության ղեկավարները հավանություն տվեցին 2020-2025թթ. ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի աշխատանքային նախագծին, որը սահմանում է, թե կազմակերպությունը և նրա անդամ պետությունները ինչպես պետք է համագործակցեն առաջիկա 5 տարիներին քաղաքացիների՝ առողջությանն առնչվող ակնկալիքները բավարարելու ուղղությամբ:

Նախագծի շրջանակում գերակայությունը տրվում է հետևյալ 3 ուղղություններին.

· երաշխավորել որակյալ բուժօգնության համընդհանուր մատչելիության իրավունքը՝ զերծ մնալով ֆինանսական դժվարությունների հանդեպ վախից,

· ապահովել պաշտպանություն արտակարգ իրավիճակներից,

· կառուցել առողջ համայնքներ, որտեղ հանրային առողջապահությունը և համապատասխան պետական քաղաքականությունը կապահովեն բարեկեցիկ պայմաններ:

Այս հիմնական սկզբունքները ներառված են 2030թ. կայուն զարգացման 17 նպատակներում, ինչպես նաև համահունչ են 2019-2023թթ ԱՀԿ-ի աշխատանքային նախագծում ներկայացված ընդհանուր նպատակներին:

«COVID-19-ը բացահայտեց մեր առողջապահական համակարգերի ուժեղ և թույլ կողմերը։ Ամենախոցելի կողմն այն է, որ տարեցներն ու հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք արտակարգ իրավիճակների պայմաններում առավել խոցելի են դառնում: Քաղաքական գործիչները պետք է լսեն առողջապահական կառույցների ղեկավարների ու գիտնականների ձայնը, քանի որ առողջությունն ու տնտեսությունը անքակտելիորեն փոխկապակցված են: Համավարակը մեզ ստիպեց շատ արագ անդրադառնալ այս խնդիրներին, իսկ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի աշխատանքային նախագիծն ուղղորդում է մեզ այդ խնդիրները լուծել այնպես, որ ձևավորվի վստահություն և առողջ հասարակություն», - ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն դոկտոր Հանս Կլուգեն:

COVID-19-ից քաղած դասերը

Նստաշրջանի ընթացքում դոկտոր Կլուգեն խոսել է նաև COVID-19 համավարակի ժամանակ եվրոպական տարածաշրջանում առողջապահական ծառայությունների մատուցմանը խոչընդոտող երևույթների մասին.

· Անդամ պետությունների 68%-ը ոչ վարակիչ հիվանդությունների առողջապահական ծառայություններն իրականացնելիս առերեսվել է խնդիրների, այդ թվում՝ շաքարախտի, հիպերտոնիայի և քաղցկեղի հետազոտությունների ժամանակ:

· Երկրները հայտնում են կրծքագեղձի քաղցկեղի պատճառով մահացության 10 տոկոս և հաստ աղիքի քաղցկեղի պատճառով մահացության 15 տոկոս աճի մասին:

· Տարածաշրջանի 6 երկրներում խախտվել է պատվաստումների բնականոն ընթացքը:

· Մայիսին 28 երկրներ հայտնել են տուբերկուլոզի դեպքերի վերաբերյալ ծանուցումների 50 տոկոս նվազման մասին:

COVID-19-ի արձագանքման գործողությունների վերանայման շրջանակում առանձնացված և տարածաշրջանային տնօրենի ղեկավարի զեկույցում մանրամասն ներկայացված են հետևյալ երեք հիմնական դասերը.

· Մեզ անհրաժեշտ է համերաշխություն՝ առողջապահության ոլորտում առաջ եկող արտակարգ իրավիճակներում հաջողության հասնելու համար: Անհատների, համայնքների ու երկրների միջև համերաշխությունը ենթադրում է առողջապահական պարագաների և միջոցների փոխանակում, հիվանդանոցներում պացիենտների ընդունում, բուժաշխատողների գործուղումներ, նյութատեխնիկական աջակցություն, ինչպես նաև օժանդակություն համաշխարհային նախաձեռնություններին, ինչպիսիք են COVID-19-ի գործիքների ու պարագաների հասանելիությունը, արագ հետազոտության, զարգացման, արտադրության ապահովումը, բժշկական միջոցների և պատվաստանյութերի արդարացի բաշխումը:

· Մեզ անհրաժեշտ են առողջապահական ավելի ուժեղ համակարգեր, որոնք կարող են արդյունավետ արձագանքել համավարակին` ապահովելով անհատական պաշտպանիչ հանդերձանք ու պարագաներ, թեստավորման հավաքածուներ, ինտենսիվ թերապիայի մահճակալներ և COVID-19 դեպքերի հետագծման գործիքներ՝ լավ պատրաստված բուժանձնակազմի նորարարական ու ինտեգրված բուժօգնության, սոցիալական ծառայությունների ու թվային առողջապահական լուծումների ամուր կապերի հաշվին՝ պահպանելով բժշկական գլխավոր ծառայությունների լիակատար մատուցման մեխանիզմը:

· Մենք պետք է ընդունենք առողջությունն ու տնտեսական զարգացումը որպես նույն մետաղադրամի 2 կողմ: Վիրուսի փոխանցումը վերահսկելը բիզնեսի ու առևտրի գործարկման նախապայմանն է, և արձագանքից դեպի վերականգնում անցումը հնարավորություն է ընձեռում մարդկանց և նրանց առողջությունը դնել հայեցակարգի առանցքում՝ գիտակցելով, որ հանրային առողջությունը տնտեսական զարգացման, անվտանգության և խաղաղության խթան է:

 
Mamul.am

Այլ հոդվածներ
«Ինչքա՞ն կարելի է հանդուրժել էս աբսուրդը». Նաիրա Զոհրաբյան
«Ինչքա՞ն կարելի է հանդուրժել էս աբսուրդը». Նաիրա Զոհրաբյան
«Կբարձրացնեմ Գ. Պետրոսյանին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովից հեռացնելու հարցը». Դ. Իոաննիսյան
«Կբարձրացնեմ Գ. Պետրոսյանին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովից հեռացնելու հարցը». Դ. Իոաննիսյան
Էդմոն Մարուքյանը՝ Բերքանուշի տարածքում տեղի ունեցող վթարների մասին
Էդմոն Մարուքյանը՝ Բերքանուշի տարածքում տեղի ունեցող վթարների մասին
«Բացառո՞ւմ եք, որ կարող եք ընտրվել ՍԴ նախագահ». լրագրողը՝ Հրայր Թովմասյանին
«Բացառո՞ւմ եք, որ կարող եք ընտրվել ՍԴ նախագահ». լրագրողը՝ Հրայր Թովմասյանին
ՍԴ նիստն ավարտվեց
ՍԴ նիստն ավարտվեց