Համացանց
«Երվանդ Խունդկարյանը մեզ պատմում է, որ իրավունքը ոչինչ է». Տիգրան Եգորյան
«Երվանդ Խունդկարյանը մեզ պատմում է, որ իրավունքը ոչինչ է». Տիգրան Եգորյան 15/09/2020 20:05

«Երվանդ Խունդկարյանը մեզ պատմում է, որ իրավունքը ոչինչ է». Տիգրան Եգորյան

«Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համաժողովրդական շարժումը, որը հնարավոր դարձրեց հեղափոխությունը, ուներ բազմաթիվ պատճառներ, սակայն ամենաառանցքային անարդարության և նվաստացման դեմ, արժանապատվության և դրանից բխող իրավունքների ու այդ արժեքների համար պայքարն էր։
Այդ նախորդ, առնվազն երկու տասնամյակ ծավալված ամբողջատիրական համակարգն էր, որն արդյունավետորեն հաղթահարել էր ժողովրդի իշխանությունը և անողոք պայքար սանձազերծել ժողովրդավարության և մարդու իրավունքների դեմ։
Այդ համակարգի հենարանն ու վերջնական գործիքը դատական համակարգն էր` ի դեմս իր օդիոզ կերպարների, որոնք մեծ ջանասիրությամբ լծված էին մարդկանց հիմնարար իրավունքների դեմ պայքարին՝ անձնական և խմբային շահերի սպասարկման համար։
Այսօր այդ համակարգի կոնսոլիդացված ներկայացուցիչն է դարձել Երվանդ Խունդկարյանը, որը հայտ է ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության, անհատական իրավունքների և ինքնիշխանության վերջին պահապան՝ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու համար։
Երվանդ Խունդկարյանի կողմից կայացված միայն «Ա1+» հեռուստաընկերության եթերազրկման որոշումը, բացի ՄԻԵԴ որոշումից, նաև առիթ հանդիսացավ ԵԽԽՎ-ի բանաձևի ընդունման, որով քննադատության թիրախ դարձավ ՀՀ-ում ժողովրդավարությունն ու խոսքի ազատության պաշտպանության վիճակը։ Իհարկե, դրան հաջորդեցին բազմաթիվ այլ որոշումներ Երվանդ Խունդկարյանի մասնակցությամբ, որոնցից մի մասի կապակցությամբ արդեն առկա են հետևանքները, մյուս ավելի մեծ մասի համար դրանք դեռ կլինեն։
Այսօր Երվանդ Խունդկարյանին ընտրող յուրաքանչյուր ոք հանդես է գալու Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության և խոսքի ազատության դեմ։ Իմ ընկերները, բարեկամները և ուղղակի ծանոթներն ու անծանոթները, որոնք պատասխանատու են ոչ միայն իրենց խղճի առջև, այլ նաև նրանց պատգամած ժողովրդի հավաքական կամքի և խղճի առջև այս պատասխանատվության հետ միայնակ են և իրենց ողջ կյանքի ընթացքում կրելու են այդ բեռը։
Բոլոր պատրանքները ցրում է հենց ինքը Երվանդ Խունդկարյանը, երբ ԱԺ-ի ամբիոնից ի լուր ողջ ժողովրդի հայտարարում է, որ ճիշտ է վարվել և եթե լինի անհրաժեշտություն կամ առիթ, նորից այդպես կվարվի։ Երվանդ Խունդկարյանը մեզ պատմում է, որ իրավունքը ոչինչ է, և դատավորը չէ այն անձը, որը պետք է անհանդուրժողականություն ունենա դրա խախտման և ոտնահարման հանդեպ։ Երվանդ Խունդկարյանը ծիծաղում է բոլոր այն արժեքների և նպատակների վրա, որոնք հռչակել էր հեղափոխությամբ եկած ժողովրդավար իշխանությունը։
Հեղափոխության արդյունքում նոր ծնված ժողովրդավարության և ինքնիշխանության վերջին պահապանը և ժողովրդավարական իշխանության իրական և միակ հենարանը Սահմանադրական դատարանն է, որն այսօր պաշարվում է և վաղը ծառայելու է...: Ծառայելու է հավատարիմ, սակայն ո՛չ ժողովրդավարությանը, ո՛չ մարդու իրավունքներին, ո՛չ մեր ինքնիշխանությանը։
ԱԺ կողմից ընտրվելով` Երվանդ Խունդկարյանը և նրա ներկայացրած խմբերն ու շահերը «մաքրվելու» են` ստանալով ժողովրդի իշխանությունը ստացած ժողովրդավար իշխանության քվեն, սակայն այդ իսկ պահին այդ իշխանությունը և դրանից բխող ուժը լքելու է այդ «իշխանությունը»։
Այս ընտրությամբ ժողովրդավարական իշխանությունը բարոյազրկելու է իր ստեղծած միակ նոր մարմինը՝ ԿԿՀ-ն, բարոյազրկելու է ինքն իրեն և մեկնարկելու է ինքնաքայքայման և ժողովրդավարական արժեքներից նահանջի գործընթաց։
Սա լինելու է ժողովրդավարության և ժողովրդի իշխանության դեմ մի հաղթանակ, որի արդյունքներն ու ազդեցությունը ճաշակելու ենք առաջիկայում ․․․»:

 
 

Այլ հոդվածներ
«Ինչքա՞ն կարելի է հանդուրժել էս աբսուրդը». Նաիրա Զոհրաբյան
«Ինչքա՞ն կարելի է հանդուրժել էս աբսուրդը». Նաիրա Զոհրաբյան
«Կբարձրացնեմ Գ. Պետրոսյանին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովից հեռացնելու հարցը». Դ. Իոաննիսյան
«Կբարձրացնեմ Գ. Պետրոսյանին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովից հեռացնելու հարցը». Դ. Իոաննիսյան
Էդմոն Մարուքյանը՝ Բերքանուշի տարածքում տեղի ունեցող վթարների մասին
Էդմոն Մարուքյանը՝ Բերքանուշի տարածքում տեղի ունեցող վթարների մասին
«Բացառո՞ւմ եք, որ կարող եք ընտրվել ՍԴ նախագահ». լրագրողը՝ Հրայր Թովմասյանին
«Բացառո՞ւմ եք, որ կարող եք ընտրվել ՍԴ նախագահ». լրագրողը՝ Հրայր Թովմասյանին
ՍԴ նիստն ավարտվեց
ՍԴ նիստն ավարտվեց