Քաղաքականություն
Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի. ԱԺ–ն ընդունեց կառավարության նախագիծը
Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի. ԱԺ–ն ընդունեց կառավարության նախագիծը 04/09/2020 19:07

Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի. ԱԺ–ն ընդունեց կառավարության նախագիծը

ԱԺ–ն այսօր 70 կողմ, 19 դեմ և 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած արտակարգ դրությունը կարանտինային ռեժիմով փոխարինելուն վերաբերող նախագծերի փաթեթը։

Կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթով նախատեսվում է կարանտինային գոտում կիրառել մուտքի ու ելքի սահմանափակումներ` ընդհուպ մինչև պետական սահմանի փակում, տվյալ տարածքից ապրանքների ներմուծման ու արտահանման սահմանափակումներ, կրթական հաստատությունների փակում։

Տնտեսական գործունեությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքերում, երբ այդ ձեռնարկությունները հանդիսանում են համաճարակի աղբյուր։

Կարանտինի ռեժիմի սահմանումը վերապահվում է կառավարությանը, մարզպետներին ու համայնքների ղեկավարներին` կախված վարակի տարածման տարածքի մեծությունից։

Փոփոխություններ են մտցվում նաև վարչական ու քրեական օրենսգրքերում։ Պատասխանատվության միջոցներ են նախատեսված կարանտինի, մեկուսացման ու ինքնամեկուսացման ռեժիմների խախտման, անհատական պաշտպանության միջոցների չկիրառման համար:

Առանց բժշկական դիմակի հանրային տարածքում լինելու համար տուգանքը կշարունակի մնալ 10 000 դրամ։

Զանգվածային միջոցառումների արգելքը խախտելը կարժենա 50-200 հազար դրամ։ Նույն չափով կտուգանվեն նաև ինքնամեկուսացման կարգը խախտողները։ Մուտքի– ելքի սահմանափակումները խախտողները կտուգանվեն 50–70 հազար դրամով։

Այլ հոդվածներ
 «Այս ուժերը չե՛ն, որ պետք է որևէ դժգոհություն մոբիլիզացնեն». «Իմ քայլի» պատգամավոր
«Այս ուժերը չե՛ն, որ պետք է որևէ դժգոհություն մոբիլիզացնեն». «Իմ քայլի» պատգամավոր
Բացահայտվել են Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավարի կողմից կոռուպցիոն մեխանիզմների գործադրման և խարդախության դեպքեր
Բացահայտվել են Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավարի կողմից կոռուպցիոն մեխանիզմների գործադրման և խարդախության դեպքեր
 Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ
«Սա երկար տարիներ աշխատած մարդկանց դուրս թողնելու լավ մեխանիզմ է». Մարուքյանը՝ փոխնախարարին
«Սա երկար տարիներ աշխատած մարդկանց դուրս թողնելու լավ մեխանիզմ է». Մարուքյանը՝ փոխնախարարին
ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ