Խմբագրական
Իշխանափոխությունը ժամանակի հրամայականն է․ Լևոն Մնացականյան
Իշխանափոխությունը ժամանակի հրամայականն է․ Լևոն Մնացականյան 23/08/2020 10:49

Իշխանափոխությունը ժամանակի հրամայականն է․ Լևոն Մնացականյան

Andradardz.am-ը  <<Հայրենիք>> կուսակցության անդամ Լևոն Մնացականյանի հետ զրուցել է Հայաստանում տիրող իրավիճակի մասին․

-Պարո՛ն Մնացականյան  ի՞նչ  սպասումներ ունեիք  Հեղափոխությունից,  ի՞նչ արդյունք ունենք այսօր

-Հեղափոխությունից իմ սպասելիքները և ժողովրդի գերակշիռ մեծամասնության սպասելիքները  Հայաստանի Հանրապետության  համար անհրաժեշտ փոփոխություններն էին՝ երկրի արժեհամակարգային և ինսիտուցիոնալ բարեփոխումները, սակայն ինչպես տեսնում ենք 2 տարի է անցել , բայց պետական կառավարման համակարգում  նույն է մնացել  ամեն ինչ:  Երկիրը շարունակվում է կառավարվել մերոնքականների, ձերոնքականների թայֆայական մտածելակերպով։

Շարունակվում է անձնիշխանությունը, որը կարծում եմ կործանարար է ցանկացած երկրի համար, և այդ իսկ պատճառով հեղափոխությունից սպասելիքները ամենևին էլ չարդարացան, քանի որ թե՛ քաղաքական, թե՛  տնտեսական առոմով Հայաստանը շարունակում է գահավիժել , ուստի կարծում է Հայաստանի Հանրապետությանն  անհրաժեշտ է իշխանափոխություն։

-Պարո՛ն Մնացականյան  ի՞նչ  է կատարվում երկրում, նկատի ունեմ  ներկայիս աղետալի իրավիճակը ՝ ընդանուր մթնոլորտը, տնտեսությունը, պետական կառավարման համակարգի կազմաքանդումը և չարդարացված հույսերը

-Մենք տեսնում ենք, որ իշխանափոխությունից երկու տարի է անցել, երկրի խոստացված առաջընթացն ապահովելու փոխարեն հակառակը՝ բոլոր ոլորտներում  հետընթաց է գրանցվել։ Օրինակ՝ արտաքին քաղաքականությունը գրեթե բացակայում է, կարծում  եմ՝  ԱԳՆ նախարարը ընդհանրապես իր տեղում չէ, քանի որ վերջերս քաղաքացիների հետ հանդիպմանը, հարցին՝ երբ է սահմանները բացվելու՝ միջպետական սադրանք էր հրահրում, ասելով՝ Ռուսաստանն է ստեղծված իրավիճակի համար մեղավոր։ Եթե խոսենք տնտեսությունից, ապա տնտեսությունը, որն  անկախ համավարակից գահավիժում էր, քանի որ տնտեսության զարգացման լոկոմոտիվն է այսպես ասած երկրում ստեղծվելիք և ստեղծվող  ներդրումային միջավայրը, որը որ պետք է հարմարեցված լինի լոկալ  տեղական և արտաքին ներդրողների համար, սակայն այսօր իսպառ սրանք բացակայում են։

Գործող կառավարության ղեկավարը ունենալով միայն սիտուատիվ լրագրողի որակները՝ ընդհամենը կարողանում է մատ թափ տալ , այսինքն չի կարողանում հարաբերվել  արտաքին թե լոկալ ներդրողների և գործարաությամբ զբաղվող անձանց հետ, իսկ սա ենթադրում է ֆինանսական անկում։

Ինչ վերաբերվում է պետական կառավարման համակարգին եթե ուշադիր նայեք, կառավարման համակարգը գրեթե փլուզվել է։

 Պառալամենտալիզմի հիմունքներով կառավարվող երկրում ընդհանրապես իրավունք չունեն  խորհրդարանում  նստել  ակնհայտ դիլետանտ  մարդիկ , խորհրդարանի գերակշիռ մեծամասնությունը պետք  է լինի պրոֆեսիոնիալներից բաղկացած, քանի որ հատկապես պառլամենտալիզմի  փոխվելուց հետո երկրին անհրաժեշտ է պրոֆեսիոնալ ներ, թե՛ Աժ-ում,  և թե՛ կառավարությունում։ Պարզ հասկանալու համար բերեմ մեկ  օրինակ՝  ԱԱԾ տնօրեն է նշանակվում 28 տարեկան մի երիտասարդ, որը որ փոքր-ինչ ծիծաղել  է։  Նման պատասխանատու պաշտոնում  նշանակել անփորձ երիտասարդի , որ չունի փորձ, համապատասխան մասնագիտության կարողություններ և ունակություն , իսկ այդ պաշտոնում երիտասարդը տիրապետելու է շատ կարևոր ինֆորմացիայի, կարծում եմ շատ է բարդացնելու երիտասարդի կյանքը, իսկ ընդհանրապես ցանկացած երկրի համար ամենակարևոր կառույցն է ԱԱԾ։

Այստեղ պետք է նորից արձանագրենք․  ժողովրի չարդարաձված հույսերը ։

-Ի՞նչ կասեք  անհրաժեշտ քաղաքական փոփոխության հապշտապ լինելու փաստի մասին

-Գործող և ստեղծված իրավիճակը ի տարբերություն անցյալ ժամանակների փոքր-ինչ տարբերվում են, քանի որ այժմ քաղաքական իշխանության փոփոխությունից է կախված Հայաստանի Հանրապետության ապագան, կամ Հայաստանի Հանրապետության  լինել- չլինելու հարցը։ Քանի որ տեսնում ենք զրոյական հարաբերություն արտաքին գործընկերների հետ,  փլուզված արտաքին քաղաքականություն և տնտեսություն, վատթարացած հարաբերություն քաղաքական ուժերի  հետ ։ Կարելի է ասել, որ Փաշինյանը և իր թիմը փնտրում է միայն թվացիալ  թշնամիներ , որպեսզի կարողանա արդարացնել իր կառավարման ձախողումը, և այդպես իրենց բոլոր ձախողումները կապում են նախկինների հետ։ Բայց պետք է հասկանալ, որ արդեն 2 տարի է Փաշինյանը  ղեկավարում է Հայաստանի Հանրապետությունը և ունի ունի լիակատար իշխանություն՝  անգամ  սահմանադրական կարգի տապալմամբ՝  հասավ  Սահմանադրական դատարանի փլուզմանը։  Բայց ինչպես տեսնում ենք՝ դա էլ չօգնեց, միևնույն է երիկիրը հետընթաց է ապրում և այս դեպում երկրի քաղաքական իշխանության փոփոխությունը պետք է լինի հենց հիմա, ժամանակի հրամայակոնով՝ որքան շուտ Նիկոլը հանձնի իշխանությունն, այնքան ավելի քիչ կորուստներ կունենա Հայաստանը։

-Ինչպիսի՞ն պետք է լինի կոնսոլիդացիոն գործընթացն ընդդդեմ Նիկոլի

-Ստեղծվել է հետաքրքրիր իրավիճակ , անկախ ընդիմադիր դաշտի տարաձայնություններից այժմ բոլոր քաղաքական ուժերը և ընդհանրապես բոլոր մարդիկ ապրելով Հայաստանում հասկանում են, որ Նիկոլյան իշխանությունը երկիրը տանում է ձախողման, կործանման։ Այստեղ անհրաժեշտ է կոնսոլիդացիան և՛ պետական, և՛ Հայաստանի Հանրապետության պետական շահը պետք է  դոմինանտել անձնական ամբիցիաներին  կոնսոլիդացվել  ընդդեմ Նիկոլի , հնարավորինս արագ ազատվել Նիկոլ Փաշինյան անձից և քաղաքական ղեկավարից, քանի որ իրապես Հայաստանը վտանգված է։

Օր առաջ Փաշինյանից ազատումը մեզ կօգնի կրկին միավորվել  և կերտել Հայաստանի զարգացումը։ Ամենակարևոր խնդիրն այն , որ անձական անբիցիաները պետք է ստորադասել պետական շահից։ Հայաստանի Հանրապետության շահը դոմինատ է ցանկացած նեղ անձնական շահին։ Կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին միավորվել  ժողովրդի կողմից ամենաընդունված լիդերի շուրջը և փոխհամագործակցության շրջանում ազատվել Նիկոլից և կերտել Հայաստանի զարգացող ապագան։

-Պարո՛ն Մնացականյան , վերջապես ինչպիսի՞ն է Ձեր պատկերացումները ապագայի վերաբերյալ

-Կարևոր մի դիտարկում ՝ մոտավորապես 20 տարի  Լևոն Տեր Պետրոսյանական  օտարերկրյա մանիպուլացիան ժողովրդի ուղեղում մտցրել է, որ Քոչարյանը, Սարգսյանը կեղեքել են, թալանել են։ Տարիներ շարունակ հասարակությանը հրամցվել է միայն բացասականը։ Այո՛ եղել են բացթողումներ, թերացումներ, սակայն երկուսի ժամանակ էլ եղել են նաև վերելքներ, և վերջիվերջո երկրորդ ու երրորդ նախագահները երկար տարիներ եղել են Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավորները։ Այսիքն պետք է հարգել և՛ Տեր Պետրոսյանին, և՛ Քոչարյանին, և՛ Սարգսյանին։
Այստեղ կարևոր է, որ լինի սերնդափոխություն, գա ավելի երիտասարդ լիդեր, որը իմ կարծիքով Արթուր Վանեցյանն է։

Ես վստահ եմ՝ անհրաժեշտ է կոնսոլիդացիա, պետք չէ բոլորի վրա <<ցեխ շպրտել>>, պետք է համախմբել և շարունակել երկիրը կառուցել ։

Նոր սերնդի հետ  աշխարհաքաղաքական նոր իրավիճակում, 21-րդ դարի նոր զարգացող տրամաբանության ուղեկցությամբ երկրներին պետք են ավելի երիտասարդ լիդերներ, որոնք ավելի լավ են զգում ժողովրդի  և հասարակության պուլսը ։

Այո՛ ես նորից եմ ասում՝  ինձ համար այս պահին  լիդեր է հանդիսանում Արթուր Վանեցյանը, քանի որ ես գիտեմ  նրա դիրքորոշումը, ինքս հանդիսանում եմ իր կուսակցության անդամ ։

 Ես վստահ եմ, որ Արթուր Վանեցյանը լինելու է Հայաստանի Հանրապետության  հաջորդ ղեկավարը , միանշանակ վստահ եմ, որ նա կկարողանա հավուր պատշաճի կատարել  իր  առջև դրված խնդիրներն ու պարտականությունները։  Երկիրը տանել զարգացման  ճանապարհով, քանի որ նա հարգում է բոլորի տեսակետները և ընդհանրապես համերաշխության կողմնակիցն է։

Մեր զրուցակիցն էր <Հայրենիք>կուսակցության անդամ Լևոն Մնացականյանը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այլ հոդվածներ
Ճանաչենք մեր հերոսներին
Ճանաչենք մեր հերոսներին
Andradardz.am -ում կգործի «Հայաստան» համահայկական հիմնադրամ» կայքէջը
Andradardz.am -ում կգործի «Հայաստան» համահայկական հիմնադրամ» կայքէջը
«Հայկական կողմը պատրաստ է գնալ զիջումների՝ մի պայմանով». Փաշինյան
«Հայկական կողմը պատրաստ է գնալ զիջումների՝ մի պայմանով». Փաշինյան
Տավուշում  երեխաներին չեն տարհանում, խուճապ չկա․ Արծրուն Հովհաննիսյան
Տավուշում երեխաներին չեն տարհանում, խուճապ չկա․ Արծրուն Հովհաննիսյան
Բերդում ամեն ինչ լավ է, խուճապ չկա․ Ադրբեջանական կողմը կրակ է բացել Բերդի ուղղությամբ․ մանրամասներ
Բերդում ամեն ինչ լավ է, խուճապ չկա․ Ադրբեջանական կողմը կրակ է բացել Բերդի ուղղությամբ․ մանրամասներ