Աշխարհ
«Ռուսներն ու կանադացիները կխաչակնքվեն». Լուկաշենկոն՝ գործադուլի մասին
«Ռուսներն ու կանադացիները կխաչակնքվեն». Լուկաշենկոն՝ գործադուլի մասին 14/08/2020 18:04

«Ռուսներն ու կանադացիները կխաչակնքվեն». Լուկաշենկոն՝ գործադուլի մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել Է Բելառուսում գործադուլներ կազմակերպելու կոչերը՝ ընդգծելով, որ աշխատանքային կոլեկտիվները երկրի հիմքն են։
     Նրա խոսքով՝ երկրում փորձում են թուլացնել աշխատանքային կոլեկտիվները․
     «Դուք դա լավ գիտեք և զգում եք։ Իհարկե, աշխատանքային կոլեկտիվները մեր երկրի հիմքն են։ Դուք իմ դիրքորոշումը գիտեիք և գիտեք»,- ասել է նա։
     Լուկաշենկոն պարզաբանել է, որ «համաճարակի ժամանակ» նա «արգելել է մարդկանց հեռացնել աշխատանքից և նրանց փողոցում չթողնել»:
     «Բարդ է, բայց հիմա էլ հեշտ չէ։ Շինարարների դեպքում ավելի հեշտ է իրավիճակը, նրանք բոլորն զբաղված են իրենց գործով։ Բայց, այնուամենայնիվ, նրանց էլ են փորձում շեղել և այլն: Մեր դիրքորոշումը միանշանակ է. մենք համաճարակի ծանր ժամանակներում ոչ ոքի ոչինչ չենք ստիպել, և հիմա էլ մենք ոչ մեկին չպետք է պահենք։ Եթե մարդիկ ուզում են աշխատել, խնդրեմ. Ահա աշխատանքը, եկեք, աշխատեք: Եթե մարդը չի ուզում աշխատել, մենք նրան պարանով կապված չենք տանի»,- հավելել է նա։
     Նա օրինակ է բերել «Բելառուսկալի»-ի (աշխարհի խոշորագույն բելառուսական ընկերություն) գործադուլների հնարավոր հետևանքները։
     «Եթե նրանք երկու օրով գործադուլ անեն, ապա մրցակիցները՝ ռուսներն ու կանադացիները, կխաչակնքվեն։ Եվ նրանք արագ շուկա կմատակարարեն այն, ինչ ցանկանում են»,- ասել Է Լուկաշենկոն։
     Նույնը վերաբերում է նաև մեքենաշինական ձեռնարկությունների աշխատանքին, ինչպիսիք են MTZ-ը, MAZ-ը։
     «Ի սեր Աստծո։ Դուք այսօր չեք արտադրի տասը տրակտոր, չեք մատակարարի շուկա՝ վաղը գերմանացիները կգան ամերիկացիների հետ, իրենց տեխնիկան կբերեն ռուսները»,- նշել Է նախագահը։
     Նա ընդգծել է, որ աշխարհի տնտեսությունը նոր է սկսում վերակենդանանալ համաճարակի հետ կապված սահմանափակումներից հետո։
     «Եվ բոլորը պայքարում են այդ շուկաների համար։ Եթե կանգ առնենք, երբեք չենք շրջանառի մեր արտադրությունը։ Երբեʹք: Դեռ մեզ ճահճի մեջ կհրեն։ Մարդկանց պետք է դա բացատրել. ուզում եք՝ գործադուլ արեք, ուզում եք՝ աշխատեք»,- եզրափակել է նա։

Այլ հոդվածներ
Պուտինն ու Թրամփը շնորհավորել են ՀՀ անկախության տոնը
Պուտինն ու Թրամփը շնորհավորել են ՀՀ անկախության տոնը
«Նովիչոկ»-ի մշակողը ներողություն է խնդրել Նավալնիից
«Նովիչոկ»-ի մշակողը ներողություն է խնդրել Նավալնիից
Ֆրանսիայում տեղի է ունեցել հայ ցուցարարների վրա թուրքերի հարձակման գործով դատական 1-ին նիստը
Ֆրանսիայում տեղի է ունեցել հայ ցուցարարների վրա թուրքերի հարձակման գործով դատական 1-ին նիստը
ԱՄՆ-ը մոլորեցնում է միջազգային հանրությանը՝ շահարկելով Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ը մոլորեցնում է միջազգային հանրությանը՝ շահարկելով Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը. ՌԴ ԱԳՆ
COVID-19-ի նկատմամբ բնածին իմունիտետ կարող է ունենալ մարդկանց մինչև 50%-ը․ գիտնականներ
COVID-19-ի նկատմամբ բնածին իմունիտետ կարող է ունենալ մարդկանց մինչև 50%-ը․ գիտնականներ