Քաղաքականություն
Հայաստանը կարևորում է ֆրանկոֆոն ընտանիքի աջակցությունը Լիբանանի ժողովրդին
Հայաստանը կարևորում է ֆրանկոֆոն ընտանիքի աջակցությունը Լիբանանի ժողովրդին 11/08/2020 12:01

Հայաստանը կարևորում է ֆրանկոֆոն ընտանիքի աջակցությունը Լիբանանի ժողովրդին

 ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ:


 ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել ֆրանկոֆոն տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և կազմակերպության առջև ծառացած խնդիրների հասցեագրման ուղիների շուրջ:

 

Այդ համատեքստում նախարար Մնացականյանը և գլխավոր քարտուղար Մուշիկիվաբոն անդարադարձել են Բեյրութում տեղի ունեցած հուժկու պայթյունի հետևանքով Լիբանանում ստեղծված աղետալի դրությանը և Լիբանանին հումանիտար աջակցության տրամադրմանն առնչվող հարցերին:

Ներկայացնելով Հայաստանի կառավարության կողմից Լիբանանի ժողովրդին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ որպես Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահող երկիր՝ Հայաստանը կարևորում է ֆրանկոֆոն ընտանիքի աջակցությունը Լիբանանի ժողովրդին՝ իրեն պատուհասած ճգնաժամի հաղթահարման և օրհասական իրադրությունից պատվով դուրս գալու գործում։

Այլ հոդվածներ
Դավիթ Տոնոյանը՝ Ալիևի հայտարարության մասին
Դավիթ Տոնոյանը՝ Ալիևի հայտարարության մասին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 5-րդ տարեդարձի առթիվ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 5-րդ տարեդարձի առթիվ
Հուլիսյան մարտերը ի ցուց դրեցին ՀՀ կարողությունները՝ պաշտպանելու իրեն, իր բնակչությունն ու սահմաններ. Մնացականյան
Հուլիսյան մարտերը ի ցուց դրեցին ՀՀ կարողությունները՝ պաշտպանելու իրեն, իր բնակչությունն ու սահմաններ. Մնացականյան
Արմեն Փամբուխչյանն աշխատանքի կանցնի գործադիրում
Արմեն Փամբուխչյանն աշխատանքի կանցնի գործադիրում
«Ամեն դեպքում որոշեցի առժամանակ հետ կանգնել այդ ճանապարհից՝ լսելով ընկերներիս հորդորը»․ իմքայլական պատգամավոր
«Ամեն դեպքում որոշեցի առժամանակ հետ կանգնել այդ ճանապարհից՝ լսելով ընկերներիս հորդորը»․ իմքայլական պատգամավոր