Քաղաքականություն
«Ստեղծված իրավիճակը ձեռնտու է բացառապես մեր թշնամիներին». Շիրակ Թորոսյան
«Ստեղծված իրավիճակը ձեռնտու է բացառապես մեր թշնամիներին». Շիրակ Թորոսյան 09/08/2020 14:40

«Ստեղծված իրավիճակը ձեռնտու է բացառապես մեր թշնամիներին». Շիրակ Թորոսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանդարտության կոչ՝ ուղղված ջավախքցի մեր հայրենակիցներին օգոստոսի 8-ին Ախալքալաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետ կապված

Սիրելի՛ հայրենակիցներ, խոր ցավով և մեծ անհանգստությամբ տեղեկացանք օգոստոսի 8-ին Ախալքալաք քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին, որի հետևանքով սպանվել է մեկ երիտասարդ, կան վիրավորներ, տեղի են ունեցել ավերածություններ, հրդեհվել են տներ, ջարդվել են մեքենաներ։

Բարեկամ Վրաստանի և, մասնավորապես, Ջավախքի տարածաշրջանի ներքին կայունությունն ու միասնականությունը կենսական անհրաժեշտություն է հայկական և վրացական պետությունների համար։ Ուստի կոչ ենք անում պահպանել հանդարտություն, չտրվել սադրանքների, ձեռնպահ մնալ ստեղծված շոկային իրավիճակում որոշումներ կայացնելուց և քայլեր կատարելուց, որոնք կարող են պատճառ դառնալ նոր ողբերգությունների և անդառնալի կորուստների։

Սիրելի՛ հայրենակիցներ, ստեղծված իրավիճակը ձեռնտու է բացառապես մեր թշնամիներին, ովքեր իրենց որջերում նստած կփորձեն խորացնել անկայունությունը և օգտվել դրանից։ Մեր տարածաշրջանի ներկայիս լարվածության պայմաններում Հայաստանի և Վրաատանի սահմաններին ցանկացած պահի կարող է պատերազմական իրավիճակ ստեղծվել։ Խիզախ ջավախքցու կռվելու անսահման ոգեղեն էներգիան միմիայն նման դեպքերում պետք է օգտագործվի, իսկ այս ողբերգական իրադարձությունների հանգուցալուծումը պետք է տան միմիայն Վրաստանի իրավապահ մարմինները։

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում կուլիկամցի սպանված երիտասարդի ընտանիքին, հարազատներին, բարեկամներին և ընկերներին»։

 
 

Այլ հոդվածներ
Դավիթ Տոնոյանը՝ Ալիևի հայտարարության մասին
Դավիթ Տոնոյանը՝ Ալիևի հայտարարության մասին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 5-րդ տարեդարձի առթիվ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 5-րդ տարեդարձի առթիվ
Հուլիսյան մարտերը ի ցուց դրեցին ՀՀ կարողությունները՝ պաշտպանելու իրեն, իր բնակչությունն ու սահմաններ. Մնացականյան
Հուլիսյան մարտերը ի ցուց դրեցին ՀՀ կարողությունները՝ պաշտպանելու իրեն, իր բնակչությունն ու սահմաններ. Մնացականյան
Արմեն Փամբուխչյանն աշխատանքի կանցնի գործադիրում
Արմեն Փամբուխչյանն աշխատանքի կանցնի գործադիրում
«Ամեն դեպքում որոշեցի առժամանակ հետ կանգնել այդ ճանապարհից՝ լսելով ընկերներիս հորդորը»․ իմքայլական պատգամավոր
«Ամեն դեպքում որոշեցի առժամանակ հետ կանգնել այդ ճանապարհից՝ լսելով ընկերներիս հորդորը»․ իմքայլական պատգամավոր