Հայաստան
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. իրանցի 64-ամյա վարորդը Nissan բեռնատարով կողաշրջվել է. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկները ու ճանապարհային ոստիկանները.
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. իրանցի 64-ամյա վարորդը Nissan բեռնատարով կողաշրջվել է. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկները ու ճանապարհային ոստիկանները. 08/08/2020 23:50

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. իրանցի 64-ամյա վարորդը Nissan բեռնատարով կողաշրջվել է. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկները ու ճանապարհային ոստիկանները.

Երեկ՝ օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

 

Ժամը 19:10-ի սահմաններում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 64-ամյա Իսա Մուգդանի Ագդան, իր վարած Nissan մակնիշի բեռնատարով, Մեղրի-Կապան ավտոճանապարհի 30 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-ր դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում և վնասվածքներ չի ստացել:

Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Վ. Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Այլ հոդվածներ
«Փաշինյանն էսօր բարևե՞լ է ձեզ ձեռքով». Վ. Բալասանյան
«Փաշինյանն էսօր բարևե՞լ է ձեզ ձեռքով». Վ. Բալասանյան
Օդուժի տոնական թռիչքը՝ Երևանի երկնքում
Օդուժի տոնական թռիչքը՝ Երևանի երկնքում
Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության տոնը
Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության տոնը
«Վանեցյանը պետք է մտածի, որ իր՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ գաղտնալսվել են հեռախոսազրույցները». ԱԱԾ տնօրեն
«Վանեցյանը պետք է մտածի, որ իր՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ գաղտնալսվել են հեռախոսազրույցները». ԱԱԾ տնօրեն
Ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին․ կան զոհեր
Ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին․ կան զոհեր