Հայաստան
Հայկ Մարությանը դպրոցի տնօրենների է նշանակել
Հայկ Մարությանը դպրոցի տնօրենների է նշանակել 08/08/2020 21:32

Հայկ Մարությանը դպրոցի տնօրենների է նշանակել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հուլիսի 29-ին և 30-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն երկու դպրոցի նոր տնօրեն է նշանակվել: 1․ «Երևանի համար 179 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Սիրինե Գրիշայի Դեղոյանի հետ 2020 թվականի հուլիսի 29-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով (29.07.2020թ.–29.07.2025թ): «Երևանի համար 179 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Գայանե Երեմյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումից: 2․ «Երևանի Սմբատ Բյուրատի անվան հ.125 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Լիլիթ Աշոտի Անտոնյանի հետ 2020 թվականի հուլիսի 30-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով (30.07.2020թ.-30.07.2025թ.)։ «Երևանի Սմբատ Բյուրատի անվան հ.125 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Կարինե Ալբերտի Բասոյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումից»։  

Այլ հոդվածներ
«Փաշինյանն էսօր բարևե՞լ է ձեզ ձեռքով». Վ. Բալասանյան
«Փաշինյանն էսօր բարևե՞լ է ձեզ ձեռքով». Վ. Բալասանյան
Օդուժի տոնական թռիչքը՝ Երևանի երկնքում
Օդուժի տոնական թռիչքը՝ Երևանի երկնքում
Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության տոնը
Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության տոնը
«Վանեցյանը պետք է մտածի, որ իր՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ գաղտնալսվել են հեռախոսազրույցները». ԱԱԾ տնօրեն
«Վանեցյանը պետք է մտածի, որ իր՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ գաղտնալսվել են հեռախոսազրույցները». ԱԱԾ տնօրեն
Ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին․ կան զոհեր
Ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին․ կան զոհեր