Համացանց
«Լրջացե՛ք պարոնայք, ամոթ է». Վահագն Վարագյան
«Լրջացե՛ք պարոնայք, ամոթ է». Վահագն Վարագյան 08/08/2020 17:19

«Լրջացե՛ք պարոնայք, ամոթ է». Վահագն Վարագյան

«Կանաչ Ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Շրջակա միջավայրի նախարարի մոտեցումներն առնվազն անլուրջ են

Շրջակա միջավայրի նախարարը, անդրադառնալով «իրենցքայլական» պատգամավորին պատկանող «White shorja-ի հարցին, փորձում է հերոսի կերպարի մեջ մտնել: Պարոնայք, հերիք չի՞ բրեժնևյան ջանասիրությամբ դուք ձերոնցով արհեստական խնդիրներ ստեղծեք, հետո «հերոսաբար» դրանք հաղթահարեք: Նախարարը հավաստիացնում է, որ Սևանը պոչամբար չէ: Գոնե դրա համար շնորհակալություն: Բայց մի բան չե՞ք խառնում: Դու պետք է երաշխավորը լինես և հասարակությանը հավաստիացնես, որ հանքարդյունաբերության հետևանքով առաջացած թափոնների արտահոսք չկա դեպի Սևանա լիճ, իսկ եթե, այնուամենայնիվ կա, ապա աշխատանքներ տանես խնդիրները լուծելու համար, այլ ոչ թե մեծ համոզմունքով օդում արձանագրես, որ լիճը պոչամբար չէ:

Նախարարն ասում է, որ ինքը հետևում է երկրում իր անմիջական պատասխանատվության տակ գտնվող ամենամեծ և ամենաթեժ զարգացումներին՝ Ամուլսարին: Պարոնայք, նույնիսկ ես ինձ այդպիսի ճոխություն թույլ տալ չեմ կարող: Ի՞նչ է նշանակում՝ շրջակա միջավայրի նախարարը հետևում է թիվ մեկ բնապահպանական հարցին: Ո՞նց է հետևում՝ լրատվամիջոցների ուղիղ եթերներներո՞վ, թե՞ ասենք՝ բնապահպան ներկայացող ագենտուրայի զեկուցագրերով: Պատկերացնո՞ւմ եք՝ Շրջակա միջավայրի նախարարը հետևում է իրադարձությունների զարգացմանը՝ ունենալով խնդրո առնչությամբ զրո դիրքորոշում: Ինչի՞ն է հետևում կամ ասենք՝ արդյո՞ք գրոշի արժեք ունի այդ «հետևելը», եթե Շրջակա միջավայրի նախարարը նույնիսկ կարծիք չունի հարցի մասին:

Ինչ վերաբերում է «Դիլիջան ազգային պարկում» վարձակալության տրված 2 հեկտար հողատարածքին, որը պետք է օգտագործվի ծառատունկի համար, ապա դա նվազագույնը այս մարդկանց մասնագիտական գիտելիքների պակասից է, որ չգիտեն՝ ազգային պարկում խոշոր չափով ծառատունկը, մասնագիտական լեզվով ասած՝ ինտրադուկցիան, մեծ հավանականությամբ անդառնալի վնաս կարող է հասցնել պարկի էկոհամակարգի մյուս բաղադրիչներին և փաստացի կարող է կանգնեցնել որոշ էնդեմիկ և «Կարմիր գրքում» հայտնված տեսակների կորստի փաստի առաջ:

Լրջացե՛ք պարոնայք, մասնագետների հետ խոսեք, քննարկեք, լիկբեզի ենթարկվեք, ամոթ է իսկականից»:

Այլ հոդվածներ
«Անմար կրակն էլ մարեց». Վահան Բաբայան
«Անմար կրակն էլ մարեց». Վահան Բաբայան
«Ի՞նչ եք ուզում, ա՛յ մարդ, չեմ խոսում». Յուրի Խաչատուրով
«Ի՞նչ եք ուզում, ա՛յ մարդ, չեմ խոսում». Յուրի Խաչատուրով
«Բաքվի հեռուստաընկերությունները խուճապային ռեպորտաժներ են անում սահմանից». Կարեն Հովհաննիսյան
«Բաքվի հեռուստաընկերությունները խուճապային ռեպորտաժներ են անում սահմանից». Կարեն Հովհաննիսյան
«Չի կարելի այդպիսի հայտարարություն անել». Բալասանյանը՝ Փաշինյանին
«Չի կարելի այդպիսի հայտարարություն անել». Բալասանյանը՝ Փաշինյանին
«Պատասխանը ոչ միայն անբավարար էր, այլև չի նշվել հստակ թիվ». օգտատերը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
«Պատասխանը ոչ միայն անբավարար էր, այլև չի նշվել հստակ թիվ». օգտատերը՝ ԿԳՄՍ փոխնախարարին