Տարածաշրջան
Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5.212 դեպք
Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5.212 դեպք 08/08/2020 16:02

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 5.212-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 882.347-ի: Այս մասին շաբաթ օրը լրագրողներին հայտնել են վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մասնավորապես, Մոսկվայում վերջին օրվա ընթացքում դուրս է գրվել 1.278 հիվանդ, 344-ը` Խանտի-Մանսի ինքնավար շրջանում, 292-ը` Նիժնի Նովգորոդի շրջանում, 268-ը` Յամալո-Նենեց ինքնավար շրջանում, 220-ը` Իրկուտսկի շրջանում:

Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 129-ով` նախորդ օրվա 119-ի համեմատ, մահացել է ընդհանուր 14 855 հիվանդ: Մահացության մասնաբաժինը կազմում է վարակվածների ընդհանուր թվի 1.68 տոկոսը:

Վերջին օրվա ընթացքում գրանցվել է 14 մահվան դեպք Մոսկվայում, 12-ը` Արխանգելսկի մարզում, 10-ը`Սանկտ Պետերբուրգում, յոթը` Սվերդլովսկի շրջանում, վեցը` Ռոստովի մարզում, հինգը` Կրասնոյարսկի երկրամասում եւ Լենինգրադի մարզում, Ռուսաստանի Դաշնության եւս 37 մարզում մահվան դեքքերի թիվը չի գերազանցել չորսը:

Այլ հոդվածներ
Ադրբեջանը պետք է պատրաստվի խաղաղ միջոցներով ԼՂ խնդրի կարգավորմանը. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Ադրբեջանը պետք է պատրաստվի խաղաղ միջոցներով ԼՂ խնդրի կարգավորմանը. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Երկար դադարից հետո Ալիևը երեկ որոշել է արձագանքել Փաշինյանի հրապարակած յոթ կետերին. Տ. Հայրապետյանը՝ արձագանքի մասին
Երկար դադարից հետո Ալիևը երեկ որոշել է արձագանքել Փաշինյանի հրապարակած յոթ կետերին. Տ. Հայրապետյանը՝ արձագանքի մասին
Գլոբալ տաքացումն էականորեն ազդել է նաև Վանա լճի ջրի մակարդակի վրա
Գլոբալ տաքացումն էականորեն ազդել է նաև Վանա լճի ջրի մակարդակի վրա
Գեղարքունիքում պայմանագրային զինծառայողը «ԶԻԼ»-ով մարտական դիրքերի հարևանությամբ ականի վրա պայթել է
Գեղարքունիքում պայմանագրային զինծառայողը «ԶԻԼ»-ով մարտական դիրքերի հարևանությամբ ականի վրա պայթել է
Եղեգնաձոր քաղաքի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել է տան տանիքը, ծածկը, հարակից շինությունը, ավտոտնակում գտնվող ավտոմեքենան, վնասվել է հարակից տունը
Եղեգնաձոր քաղաքի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել է տան տանիքը, ծածկը, հարակից շինությունը, ավտոտնակում գտնվող ավտոմեքենան, վնասվել է հարակից տունը