Տարածաշրջան
Լոռու մարզում 57-ամյա վարորդը Nissan X-Trail-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը և տապալել այն. կա վիրավոր.
Լոռու մարզում 57-ամյա վարորդը Nissan X-Trail-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը և տապալել այն. կա վիրավոր. 02/08/2020 20:20

Լոռու մարզում 57-ամյա վարորդը Nissan X-Trail-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը և տապալել այն. կա վիրավոր.

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, Վանաձորի բնակիչ, 67-ամյա Սամվել Ս.-ն, իր վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 12 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով էլեկտրասյունը կոտրվել և ընկել է «Լավ տեղ» օբյեկտի հարևանությամբ տեղադրված՝ «Կոկա-կոլա» ապրանքանիշով, սննդի համար որպես ճաշասենյակ օգտագործվող վրանի վրա: Վթարի հետևանքով վարորդ Սամվել Ս.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մելինե Եղշատյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ռոման Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը և այդ ավտոմեքենան Kia է: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: