Աշխարհ
Գիտնականներն առաջարկել են ստեղծել ավտոմեքենաներ բանանի տերեւներից
Գիտնականներն առաջարկել են ստեղծել ավտոմեքենաներ բանանի տերեւներից 02/08/2020 15:40

Յոհանեսբուրգի համալսարանից (ՀԱՀ) գիտնականներն առաջարկել են կառուցել ավտոմեքենաներ բանանի տերեւներից։ Համապատասխան հոդվածը հրապարակվել է Journal of Materials Research and Technology գիտական պարբերականում։

Իրենց աշխատանքում հետազոտողները պարզել են, որ բանանի տերեւների մանրաթելերը ածխածնային նանոխողովակների եւ էպոքսիդ խեժի հետ միասին ձեւավորում են նյութ, որը ճնշում է վիբրացիան եւ աղմուկը։ Ստացված նյութն ունի ցածր ինքնարժեք եւ կարող է կիրառվել ավտոպրոմում, ամփոփել են գիտնականները։

Բացի այդ, բանանի տերեւների կիրառմամբ մեքենաները կդառնան էկոլոգիապես ավելի մաքուր եւ երկարակյաց։ Մասնագետների հաղորդմամբ՝ դրանից կարելի է պատրաստել ավտոմեքենաների շարժիչների ներքին ծածկեր, դռների պանելներ, ինչպես նաեւ օգտագործել ձայնամեկուսացման համար, հաղորդում է Լենտա․Ռու-ն։

 

Այլ հոդվածներ
#CrewDragon տիեզերանավի անձնակազմը վերադարձել է Երկիր
#CrewDragon տիեզերանավի անձնակազմը վերադարձել է Երկիր
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 5394 նոր դեպք
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 5394 նոր դեպք
Քալիֆորնիայում բռնկված անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է մոտ 8 հազար մարդ
Քալիֆորնիայում բռնկված անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է մոտ 8 հազար մարդ
Տորոնտոյում միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև
Տորոնտոյում միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև
Ռուսաստանցի առաջին զբոսաշրջիկները ժամանել են Աբխազիա
Ռուսաստանցի առաջին զբոսաշրջիկները ժամանել են Աբխազիա