Ռազմական
«Այնպես չէ, որ մենք չենք սպասում հրամանի». Դավիթ Տոնոյան
«Այնպես չէ, որ մենք չենք սպասում հրամանի». Դավիթ Տոնոյան 31/07/2020 14:40

«Այնպես չէ, որ մենք չենք սպասում հրամանի». Դավիթ Տոնոյան

Հուլիսի 30-ից 31-ն աշխատանքային այցով Արցախում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նա ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասեր ու առանձին ստորաբաժանումներ, տեղում ծանոթացելսոցիալ-կենցաղային պայմաններին ու ծառայության հետ կապված այն խնդիրներին, որոնք լուծման կարիք ունեն: Նախարարն առաձին ուշադրություն է դարձրել նաև ՊԲ-ում վերջին շրջանում ներդրված նորագույն զինատեսակներին ու արդիականացված տեխնիկական միջոցներին և դեռևս ընթացքի մեջ գտնվող աշխատանքների ընթացքին: Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարներն այցելել են ՊԲ-ի արևելյան ուղղությամբ տեղակայված զորային ու թիկունքային նշանակության տարբեր օբյեկտներ, որտեղ անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ընթացիկ և հավանական զարգացումներին, հայկական երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերներին և այդ համատեքստում՝ մասնավորապես այն համակարգային անելիքներին, որոնք դրված են պաշտպանական գերատեսչությունների առջև:

ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը, պատասխանելով լրագրողի հարցին, անդրադարձել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կոշտ հռետորաբանությանը, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահի «քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները» հայտարարությանը՝ նշելով, որ հայկական կողմի համար հասկանալի չէ, թե ե՞րբ է այդ ուշը: Իսկ այդ հանրապետության պաշտպանության նախարարի՝ նախագահի համապատասխան հրամանին սպասելու մշտական հայտարարությունների առչնությամբ ասել է, որ հայկական բանակը ևս սպասում է հրամանի»:

 
«Այնպես չէ, որ մենք չենք սպասում հրամանի». Դավիթ Տոնոյան

Այլ հոդվածներ
«Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է Թովուզի ուղղությամբ մարտական կորստի մասին». Ալեն Ղուլյան
«Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է Թովուզի ուղղությամբ մարտական կորստի մասին». Ալեն Ղուլյան
Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 295 անգամ
Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 295 անգամ
«Կովկաս -2020» զորավարժություններին տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից մասնակցում է մոտ 1000 զինծառայող
«Կովկաս -2020» զորավարժություններին տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից մասնակցում է մոտ 1000 զինծառայող
Ռազմական օդաչուները թռիչքներ կիրականացնեն Երևանի օդային տարածքում
Ռազմական օդաչուները թռիչքներ կիրականացնեն Երևանի օդային տարածքում
Մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 2300-ից ավելի կրակոց
Մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 2300-ից ավելի կրակոց