Տարածաշրջան
ՇՎՏՄ ներկայացուցիչները Լոռու մարզում էին. արձանագրվել են մի շարք խախտումներ
ՇՎՏՄ ներկայացուցիչները Լոռու մարզում էին. արձանագրվել են մի շարք խախտումներ 30/07/2020 18:20

ՇՎՏՄ ներկայացուցիչները Լոռու մարզում էին. արձանագրվել են մի շարք խախտումներ

Այսօր՝ հուլիսի 30-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Լոռու մարզի Ստեփանավան և Տաշիր քաղաքներում: Մի շարք խախտումներ են դիտարկվել Ստեփանավանի թե՛ գազի ու բենզինի լցակայաններում, թե՛ շինանյութի առևտրի կետերում: Բացակայել են դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափներն ու ջերմաչափման գրանցամատյանները: Մի քանի խախտումներ են արձանագրվել նաև Տաշիրում: Տնտեսավարողի մոտ բացակայել են ջերմաչափները և ջերմաչափման գրանցամատյանը:

 

Հայտնաբերված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: ՇՎՏՄ-ն շարունակում է մշտադիտարկումների գործընթացը ՀՀ ողջ տարածքում:

Տեսչական մարմինն իրականացրել է նաև կասեցման աշխատանքներ: Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում 24 ժամով կասեցվել է գազալցակայաններից մեկի գործունեությունը, որտեղ տեսչական մարմնի աշխատակիցների կատարած կրկնայցի ընթացքում արձանագրվել էին թերություններ՝ կապված ջերմաչափման գրանցամատյանի ու փակ աղբամանի հետ, բացակայել էին ախտահանիչ նյութերը:

Տեսչական մարմինը հիշեցնում է, որ տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն՝ մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:

Այլ հոդվածներ
Առնո Բաբաջանյանի անունով ՌԴ-ում տանկեր է անվանակոչվել
Առնո Բաբաջանյանի անունով ՌԴ-ում տանկեր է անվանակոչվել
Ռազմական դատարանը կորոշի Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատասխանատուներին
Ռազմական դատարանը կորոշի Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատասխանատուներին
Միասին գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք շենացնելու ենք. Սուրեն Պապիկյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է շինարարներին
Միասին գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք շենացնելու ենք. Սուրեն Պապիկյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է շինարարներին
ՆԳՆ-ն հետաքննում է Ախալքալակում տեղի ունեցած անկարգությունները. ձերբակալված է սպանության կասկածյալը
ՆԳՆ-ն հետաքննում է Ախալքալակում տեղի ունեցած անկարգությունները. ձերբակալված է սպանության կասկածյալը
Ախալքալաքում հրդեհվել է երկու տուն և հյուրանոց․ կան վիրավորներ
Ախալքալաքում հրդեհվել է երկու տուն և հյուրանոց․ կան վիրավորներ