Տավուշում երեխաներին չեն տարհանում, խուճապ չկա․ Արծրուն Հովհաննիսյան
Համացանցում լայնորեն քննարկվում է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների երեխաներին Երևան կամ այլ ապահով վայր տեղափոխելու հարցը։
Քննարկվում է տարբերակ՝ երեխաներին տեղափոխել Երևան կամ որև անվտանգ վայր։
Andradardz.am-ի հետ զրույցում Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանն ասաց, խնդրում եմ նման տեղեկություններ չտարածել, սուտ է՝ տարհանման խնդիր չունենք։ Երեխաների մի մասը կարող է գնալ ճամբար, քանի որ ամեն տարի երեխաները գնում են ամառային ճամբար և այս տարի նույնպես բացառություն չէ, իրավիճակի հետ կապ չունի։