Բերդում ամեն ինչ լավ է, խուճապ չկա․ Ադրբեջանական կողմը կրակ է բացել Բերդի ուղղությամբ․ մանրամասներ
Բերդում ամեն ինչ լավ է, խուճապ չկա․ Ադրբեջանական կողմ կրակ է բացել Բերդի ուղղությամբ․ մանրամասներ Ադրբեջանական կողմը քիչ առաջ սկսել է ռմբակոծել Բերդ քաղաքը․ Բերդի մերձակայքում ընկել է մոտ 7 արկ:
Andradardz.am-ի հետ զրույցում Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը հաստատեց կրակոցների մասին լուրը՝ հավելեց, որ այս պահի դրությամբ վիճակը հանգիստ է, ժողովրդի մոտ խուճապ չկա։ Հարություն Մանուչարյանն այլ մանրամասներ չցանկացավ հայտել։ Իսկ համացանցի օգտատերերին հորդորեց հետևել միայն պաշտոնական լրահոսին։