Տարածաշրջան
Թուրքիան կթաքցնի Սուրբ Սոֆիայի խճանկարներն ու որմնանկարները
Թուրքիան կթաքցնի Սուրբ Սոֆիայի խճանկարներն ու որմնանկարները 12/07/2020 20:41

Թուրքիայի իշխանությունները մտադիր են օգտագործել լուսավորության հատուկ տեխնոլոգիա, որն աղոթքների ժամանակ Սուրբ Սոֆիայի տաճարում կթաքցնի քրիստոնեական խճանկարներն ու որմնանկարները: Այս մասին հաղորդել է Hurriyet պարբերականը:

Նախագահի աշխատակազմը, երկրի մշակույթի և զբոսաշրջության նախարարության և կրոնական գործերի վարչության հետ միասին, արդեն պատրաստվում են հուլիսի 24-ին տաճարում առաջին աղոթքին:

Նրանք նաև մտածում են մուսուլմանական աղոթքների ժամանակ խճանկարները և որմնանկարները վարագույրներով ծածկելու մասին:


Նախատեսվում է նաև ստեղծել հատուկ միջանցքներ զբոսաշրջիկների համար: Դա անհրաժեշտ է, որպեսզի նրանք կարողանան մտնել տաճար՝ առանց աղոթողների համար նախատեսված գորգի վրայով քայլելու:

Այլ հոդվածներ
Գյումրիում նռնակ է հայտնաբերվել
Գյումրիում նռնակ է հայտնաբերվել
ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․կան տուժածներ
ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․կան տուժածներ
Արցախում մոլիբդենի խտանյութի արտադրություն կսկսվի
Արցախում մոլիբդենի խտանյութի արտադրություն կսկսվի
Սամվել Ալեքսանյանը վոլեյբոլ է խաղում Սևանի ափին
Սամվել Ալեքսանյանը վոլեյբոլ է խաղում Սևանի ափին
Լոռու մարզում 57-ամյա վարորդը Nissan X-Trail-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը և տապալել այն. կա վիրավոր.
Լոռու մարզում 57-ամյա վարորդը Nissan X-Trail-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը և տապալել այն. կա վիրավոր.