Աշխարհ
Երկիր մոլորակի բնակչության քանակը հասել է 7,8 միլիարդի
Երկիր մոլորակի բնակչության քանակը հասել է 7,8 միլիարդի 12/07/2020 18:53

Աշխարհի բնակչության քանակը հասել է 7,8 միլիարդ մարդու: Այս մասին հայտնել է Գերմանիայի Համաշխարհային բնակչության հիմնադրամը:

Հիմնադրամում նշվում է, որ ամեն տարի մեր մոլորակի բնակչությունը աճում է 82 միլիոն մարդով:

Կազմակերպությունում ասվում է, որ Երկրի վրա ամեն վայրկյան ծնվում է 2.6 երեխա: Հիմնադրամը տալիս է հետևյալ տվյալները. Եթե այսօր աշխարհը լիներ ընդամենը 100 մարդ բնակչություն ունեցող գյուղ, նրանցից 59-ը կլինեին Ասիայից, 17-ը Աֆրիկայից, տասը Եվրոպայից, ութը Լատինական Ամերիկայից, հինգը Հյուսիսային Ամերիկայից և մեկը Օվկիանիայից։

 

Ըստ հիմնադրամի այդ թվերի պատճառը մասամբ մեծ թվով անցանկալի հղիություններ են: Եթե ​​բոլորը կարողանային խուսափել դրանից, բնակչության աճը կարող էր նվազել մեկ քառորդով: Կորոնավիրուսային համավարակը նույնպես հանգեցնում է այս խնդրին. ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ ելքի վեցամսյա սահմանափակումները կարող են հանգեցնել 7 միլիոն անցանկալի հղիությունների զարգացող երկրներում:

Հատկապես ծանր իրավիճակ է ստեղծվել Սահարայի հարավում աֆրիկյան տարածաշրջանում, որտեղ յուրաքանչյուր երկրորդ կնոջը հասանելի չեն հակաբեղմնավորիչները: Այնտեղ յուրաքանչյուր կնոջ բաժին է ընկնում միջինը 4,4 երեխա (միջին հաշվով աշխարհում այդ ցուցանիշը 2,4 երեխա է): Փորձագետների կարծիքով՝ սեռական դաստիարակությունը և հակաբեղմնավորիչների օգտագործումը կարող են շտկել իրավիճակը:

Այլ հոդվածներ
Ցուկերբերգի կարողությունը գերազանցել է 100 մլրդ դոլարը
Ցուկերբերգի կարողությունը գերազանցել է 100 մլրդ դոլարը
Որքա՞ն գումար են Բեյրութին հատկացրել ԱՄՆ-ը, Կանադան, Մեծ Բրիտանիան, Հարավային Կորեան և Ադրբեջանը
Որքա՞ն գումար են Բեյրութին հատկացրել ԱՄՆ-ը, Կանադան, Մեծ Բրիտանիան, Հարավային Կորեան և Ադրբեջանը
Վարչապետի մոտ քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը
Վարչապետի մոտ քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը
Թուրքիայի աջակցությունը վայելող ԱՀԿ-ի ղեկավար Ֆայեզ Սարաջի հետ Լիբանանում հանդիպել է Չավուշօղլին
Թուրքիայի աջակցությունը վայելող ԱՀԿ-ի ղեկավար Ֆայեզ Սարաջի հետ Լիբանանում հանդիպել է Չավուշօղլին
«Շանթ Հակոբյանը չկա». Բեյրութի պայթյունի զոհերից մեկը երկու զավակների հայր էր
«Շանթ Հակոբյանը չկա». Բեյրութի պայթյունի զոհերից մեկը երկու զավակների հայր էր