Համացանց
«Զարմանում եմ, որ դեռ նման հարց կա». Արամ Սարգսյան
«Զարմանում եմ, որ դեռ նման հարց կա». Արամ Սարգսյան 12/07/2020 16:46

«Զարմանում եմ, որ դեռ նման հարց կա». Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ու զարմանում եմ, որ դեռ նման հարց կա...

Կրե՞լ դիմակ, թե՞ ոչ։

Դիմակն ամբողջությամբ չի պաշտպանում, բայց 30% նվազեցնում է վարակվելու հավանականությունը։ Պետությունն օրենք է ընդունել պատադիր դիմակ կրելու մասին և ճիշտ է արել, որովհետև խնդիրը վերաբերում է մարդկային կյանքերին։

Կան մարդիկ, ովքեր հասկանում և ենթարկվում են դիմակ կրելու պետական պարտադրանքին՝ փորձելով հնարավորինս անվտանգ պահել իրենց և շրջապատող անձանց առողջությունը։ Կա մարդկային մի տեսակ էլ, ով կասկածում և հակադրվում է ցանկացած որոշման, առավել ևս, որ դա իր կողմից չսիրված իշխանությունը կամ անհատն է առաջարկում, և ցուցադրական կամ կեղծ պատրվակներով ու բացատրություններով դիմակ չի կրում՝ վտանգելով իր և իր շրջապատի անձանց առողջությունը։

Հիմա պետությունն ում պետք է պաշտպանի՝ օրինապաշտի՞ն, թե՞ անօրենին, և եթե գտնում եք, որ օրինապաշտին, ապա ինչպե՞ս...

Ազատազրկելն անհամաչափ է և, իմ կարծիքով, շատ խիստ: Մնում է վարչական տուգանքը, իսկ հետևություն չանելու դեպքում` դրա բարձրացումը։ Տուգանքները շատ բարձր են ու եռօրյա ժամկետում պարտադիր գանձվել են, թե՛ Վրաստանում, և թե՛ մարդկային կարգապահությամբ լավ օրինակ հանդիսացող Գերմանիայում։

Այլ տարբերակ դիմակ կրելու մասով աշխարհում չի կիրառվել, իսկ տուգանքից եկած գումարը, իմ կարծիքով, ամբողջությամբ պետք է ուղղել բժիշկներին` որպես հավելավճար, քանի որ նրանք են կրում օրենքը չհարգող մարդկանց անպատասխանատու պահվածքի ամբողջ ծանրությունը»։

Այլ հոդվածներ
Հազար զոհ` կորոնավիրուսից, և դա դեռ վերջակետը չէ, և ոչ մի մասնագետ չի կարող ասել, թե ինչքան է տևելու պատուհաս դարձած համավարակը
Հազար զոհ` կորոնավիրուսից, և դա դեռ վերջակետը չէ, և ոչ մի մասնագետ չի կարող ասել, թե ինչքան է տևելու պատուհաս դարձած համավարակը
«Երեկվա նկար». Սյուզաննա Սիմոնյան
«Երեկվա նկար». Սյուզաննա Սիմոնյան
«Ծռիստական դիսկուրսի հավատարիմ մի կին ինձ անվանել է «օբյեկտ»». Վահագն Թևոսյան
«Ծռիստական դիսկուրսի հավատարիմ մի կին ինձ անվանել է «օբյեկտ»». Վահագն Թևոսյան
Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում
Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում
«Համը հանում ա, բայց դե Ալիևին փռում ա արևին». Կարեն Հովհաննիսյան
«Համը հանում ա, բայց դե Ալիևին փռում ա արևին». Կարեն Հովհաննիսյան