Քաղաքականություն
Ո՞ւր է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը. ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտե
Ո՞ւր է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը. ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտե 11/07/2020 14:13

Ինչ է արել Երևանի քաղաքապետարանը իր պարտականությունների և լիազորությունների սահմաններւմ, որպեսզի այդ վարչական ակտերը չկազմվեին, որպեսզի Երևանը և երևանցին հնարավորինս մեղմ տաներ համավարակի հետևանքները, ըստ էության գրեթե ոչինչ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեն:

«Կորոնավիրուսի դեմ պայքարում շատ է խոսվում այն մասին, որ այն հաղթահարելը հիմնականում պայմանավորված է քաղաքացիների ինքնագիտակցության բարձրացմամբ: Ոստիկանական հաղորդագրությունների համաձայն մինչ այժմ ազգաբնակչության շրջանում կազմվել է դիմակ չկրելու և ընդհանրապես արտակարգ դրության ռեժիմի պայմանները չպահպանելու շուրջ 45000 վարչական ակտ, որի մոտ 90 տոկոսը Երևանում:

Իսկ ինչ է արել Երևանի քաղաքապետարանը իր պարտականությունների և լիազորությունների սահմաններւմ, որպեսզի այդ վարչական ակտերը չկազմվեին, որպեսզի Երևանը և երևանցին հնարավորինս մեղմ տաներ համավարակի հետևանքները, ըստ էության գրեթե ոչինչ: Երևանի քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցները չեն շրջել քաղաքով՝ հնարավորինս չեն իրազեկել, սովորեցնելով, գործնական օժանդակություն ցուցաբերել տնտեսվարողներին՝ թե ինչպես պահել արտակարգ ռեժիմով պայմանավորված անհրաժեշտ աշխատանքային պայմանները, պատշաճ ախտահանում չեն իրականացրել հասարակական վայրերում և այլն և այլն: Կամ գոնե հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակական տրանսպորտը ամենառիսկային վայրերից է և ըստ էության այս ընթացքում ոչ շահութաբեր, կարելի էր հույսը չդնել օրական մի քանի կոպեկ տուն տանող վարորդների ինքնագիտակցության վրա և ախտահանիչ պարագաների առկայությունը հասարակական տրանսպորտում ապահովեր Երևանի քաղաքապետարանը: Տեսչական մարմինները մեկը մյուսին հերթ չեն տալիս ցույց տալու իրենց «պրոֆեսիոնալիզմը» տնտեսվարողների գործունեությունը կասեցնելու կամ մարդկանց տուգանելու առումով: Երևանի քաղաքապետարանը իր պատշաճ մասնակցությունը չի բերում համավարակի դեմ պայքարում և մնում է այն քաղաքական պոպուլիզմի տրամաբանության մեջ, որը որդեգրել են ներկա իշխանությունները առհասարակ, քիչ է մնում թե իշխանություններն ասեն «ով հայ ժողովուրդ քո միակ փրկությունը քո դիմակ կրելու մեջ է»: Ժողովրդի ինքնագիտակցության վրա հույս դնելով և ամբողջ պատասխանատվությունը ժողովրդի վրա դնելով ոչ հարցը կլուծվի ոչ էլ կառավարիչները կդառնան ավելի լավը:

Այս ամենի տրամաբանության մեջ նորից հարց է առաջանում, ինչով է Երևանի քաղաքապետարանը աջակցում երևանցիներին: Նորից պիտի գանք ավանդական դարձած հարցին, որը ցավոք աստիճանաբար դառնում է ավելի հռետորական՝ «Ո՞ւր է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը»»:

Այլ հոդվածներ
ԱՆ խոսնակը՝ Ա. Թորոսյանի նկատմամբ շահերի բախման հիմքով վարույթի մասին
ԱՆ խոսնակը՝ Ա. Թորոսյանի նկատմամբ շահերի բախման հիմքով վարույթի մասին
«Հանդիպելու եք այն Քոչարյանի և Սարգսյանի հետ, որոնց մեղադրում էիք կոռուպցիայի, երկիրը թալանելու մե՞ջ»․ լրագրողը՝ Վանեցյանին
«Հանդիպելու եք այն Քոչարյանի և Սարգսյանի հետ, որոնց մեղադրում էիք կոռուպցիայի, երկիրը թալանելու մե՞ջ»․ լրագրողը՝ Վանեցյանին
Սերգեյ Բագրատյանը՝ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու պատճառների մասին
Սերգեյ Բագրատյանը՝ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու պատճառների մասին
Վահրամ Ավետիսյանը մանրամասնում է՝ ի՞նչ հարցեր են քննարկվել «Իմ քայլի հետ»
Վահրամ Ավետիսյանը մանրամասնում է՝ ի՞նչ հարցեր են քննարկվել «Իմ քայլի հետ»
Ռոմանոս Պետրոսյանը կնշանակվի Շրջակա միջավայրի նախարար
Ռոմանոս Պետրոսյանը կնշանակվի Շրջակա միջավայրի նախարար