Մամուլի տեսություն
«Հրապարակ». Ինչո՞ւ Մխիթարը. Նրա նշանակումը զարմացրել է ոմանց. Վարազդատ Կարապետյանը «սեւ ցուցակում» է
«Հրապարակ». Ինչո՞ւ Մխիթարը. Նրա նշանակումը զարմացրել է ոմանց. Վարազդատ Կարապետյանը «սեւ ցուցակում» է 10/07/2020 09:39

«Հրապարակ». Ինչո՞ւ Մխիթարը. Նրա նշանակումը զարմացրել է ոմանց. Վարազդատ Կարապետյանը «սեւ ցուցակում» է

«Հրապարակ» թերթը գրում է. «Մխիթար Հայրապետյանին հայ-իրանական բարեկամական խմբի ղեկավար նշանակելը ոմանց զարմացրել է։ «Իրանի հետ հարաբերությունները խորհրդարանի մասով պետք է համակարգի մի մարդ, որը չկարողացավ աշխատել Եվրանեսթում՝ պատճառաբանելով, թե կուսակցական ծանրաբեռնվածություն ունի»,- ասաց մեր զրուցակիցը: Դե, Վարազդատ Կարապետյանին չէին վստահում՝ «սեւ ցուցակում» է։ «Բայց Մխիթար Հայրապետյանն արեւմտյան «գործչի» համբավ ունի»:

Հայրապետյանը եւ Կարապետյանը չպատասխանեցին մեր զանգերին, կապվեցինք իմքայլական Տաթեւ Հայրապետյանի հետ․ ինչո՞վ եք բացատրում այդ փոխատեղումը։ «Փոքր-ինչ կդժվարանամ ասել, բայց վերջերս Իրան կատարած վարչապետի այցի ժամանակ Վարազդատ Կարապետյանը մեզ հետ էր, ամեն ինչ նորմալ էր, որքանով տեղյակ եմ` պարոն Կարապետյանն ինքն է հրաժարվել` պատճառաբանելով զբաղվածությունը»:

Մխիթարը համարվում է արեւմտամետ գործիչ, ինչո՞վ բացատրել այդ ընտրությունը։ «Իրանի հետ առնչությունն այն է, որ արեւելագետ է, համապատասխան մասնագետների հետ կապի մեջ է»: «Համապատասխան մասնագետներն» ովքե՞ր են։ «Իր գործընկերների, դասախոսների»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այլ հոդվածներ
«Հրապարակ». Հայկ Սարգսյանի եկամուտների կասկածելի աճն են ստուգում
«Հրապարակ». Հայկ Սարգսյանի եկամուտների կասկածելի աճն են ստուգում
«Ժողովուրդ». Հայաստանում, նախորդ տարվա համեմատ, այս տարվա 6 ամիսներին ծնվածների թիվը պակասել է
«Ժողովուրդ». Հայաստանում, նախորդ տարվա համեմատ, այս տարվա 6 ամիսներին ծնվածների թիվը պակասել է
«Հրապարակ». ԱԱԾ տնօրենը որոշել է ամեն գնով նյութեր գտնել Արթուր Վանեցյանին մեղադրանք առաջադրելու համար
«Հրապարակ». ԱԱԾ տնօրենը որոշել է ամեն գնով նյութեր գտնել Արթուր Վանեցյանին մեղադրանք առաջադրելու համար
Ռազմական ոստիկանության պետ կնշանակվի գլխավոր դատախազի մտերիմը. «Ժողովուրդ»
Ռազմական ոստիկանության պետ կնշանակվի գլխավոր դատախազի մտերիմը. «Ժողովուրդ»
«Հրապարակ». Քյրամյանը ռուսական « շպիոններ » է հայտնաբերում
«Հրապարակ». Քյրամյանը ռուսական « շպիոններ » է հայտնաբերում