Life
Ինչո՞ւ են հայերն ամենուր օգտագործում «ջան» բառը. ի՞նչ է այն նշանակում, և որտեղի՞ց է առաջացել
Ինչո՞ւ են հայերն ամենուր օգտագործում «ջան» բառը. ի՞նչ է այն նշանակում, և որտեղի՞ց է առաջացել 10/07/2020 02:10

Ինչո՞ւ են հայերն ամենուր օգտագործում «ջան» բառը. ի՞նչ է այն նշանակում, և որտեղի՞ց է առաջացել

«Ջան» բառն իրենց առօրյա խոսքում օգտագործում են անխտիր բոլոր հայերը և տարբեր իրավիճակներում՝ «Ռուբիկ ջան», «ախպեր ջան», և որ ամենասիրելին ու ամենատարածվածն է՝ «վա՜յ, մամա ջան»:

Որտեղի՞ց է ի հայտ եկել լեգենդար «ջան» բառը և ինչո՞ւ այսքան մեծ տարածում ունի հայերեն խոսքում:

Իրականում «ջան» բառը չափազանց մեծ տարածում ունի արևելյան հաղորդակցության մեջ: Այս բառը լսել հնարավոր է՝ սկսած Հնդկաստանից վերջացրած Մերձավոր Արևելքով: Այն նշանակում է «սիրելի»: Թուրքերը ևս օգտագործում են այս բառը, որը կրկին նշանակում է «սիրելիս, հոգիս»:

«Ջան» բառը մաքուր հնդեվրոպական արտահայտություն է, որն առաջացել է ֆարսիից՝ պարսկերենից: Արաբական այբուբենով այն գրվում է այս կերպ՝ «جان», իսկ թարգմանաբար նշանակում է «կյանք» կամ «հոգի»:

Քչերը գիտեն, որ «ջան» բառը բարեկամ է հնդեվրոպական մեկ այլ բառի, որը բոլորիս ծանոթ է: Այդ բառը «անիմա»-ն է, որը լատիներենից թարգմանած նշանակում է «հոգի»: Հենց այս բառից էլ առաջացել է «անիմացիա» բառը: «Ջան» բառին բարեկամ է նաև հունարեն «գեն» բառը՝ «գենետիկա», «ջենետիկա»:

Պարսիկները «ջան» բառն օգտագործում են նաև ուղիղ իմաստով՝ «ողջ, կենդանի»: Օրինակ՝ Իրանում մարդը կարող է ասել՝ «Madar jan dard»` «Իմ մայրը ողջ է»:

Հայերը «ջան» բառը ևս օգտագործում են նույն իմաստով, ինչպես նաև՝ որպես «մարմին»: Մենք այս բառը շատ ենք սիրում և մեր առօրյա խոսքում օգտագործում ենք սկսած միջին դարերից:

Ժամանակակից հայերենում «ջան» բառը նաև որպես առանձին ձայնարկություն է օգտագործվում՝ «ջա՜ն, ջա՜ն» ուրախություն արտահայտելիս:

Այլ հոդվածներ
#Facebook-ը հայտարարել է #Instagram-ի հիման վրա ստեղծված նոր հարթակի գործարկման մասին
#Facebook-ը հայտարարել է #Instagram-ի հիման վրա ստեղծված նոր հարթակի գործարկման մասին
Տեսահոլովակի պրեմիերա․ Հայկ Կասպարով՝ «Առաջին սեր». Exclusivelife.am
Տեսահոլովակի պրեմիերա․ Հայկ Կասպարով՝ «Առաջին սեր». Exclusivelife.am
Գիտնականները հայտնաբերել են մազերի աճի համար պատասխանատու մոլեկուլներ
Գիտնականները հայտնաբերել են մազերի աճի համար պատասխանատու մոլեկուլներ
«Մաշան և արջը» մուլտսերիալը ներառվել է աշխարհում ամենասիրված մանկական շոուների լավագույն հնգյակում
«Մաշան և արջը» մուլտսերիալը ներառվել է աշխարհում ամենասիրված մանկական շոուների լավագույն հնգյակում
Աթենա Մանուկյանը ներկայացրել է իր նոր երգի տեսահոլովակը
Աթենա Մանուկյանը ներկայացրել է իր նոր երգի տեսահոլովակը