Հայաստան
Գագիկ Խաչատրյանի եղբորորդու կալանքի ժամկետը երկարացվել է
Գագիկ Խաչատրյանի եղբորորդու կալանքի ժամկետը երկարացվել է 10/07/2020 01:12

Գագիկ Խաչատրյանի եղբորորդու կալանքի ժամկետը երկարացվել է

Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է երկու մասով: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
     ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, բեկանել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 12.06.2020թ. որոշումը և պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով մեղադրյալ Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացրել ևս երկու ամսով:

Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ, սակայն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաեւ Գագիկ Խաչատրյանը: Նա մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար: Գագիկ Խաչատրյանը ևս կալանավորված է 2019 թվականի օգոստոսի 30-ից:

Այլ հոդվածներ
Ավելի քան 530 ստորագրությամբ բաց նամակ՝ վարչապետին ու Երևանի քաղաքապետին
Ավելի քան 530 ստորագրությամբ բաց նամակ՝ վարչապետին ու Երևանի քաղաքապետին
«Ես իսկապես ափսոսում եմ». Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին
«Ես իսկապես ափսոսում եմ». Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին
««Լիդիան»-ի 500 միլիոն դրամն ի՞նչ նպատակով է ծախսվել». լրագրողը՝ Ջերմուկի քաղաքապետի խորհրդականին
««Լիդիան»-ի 500 միլիոն դրամն ի՞նչ նպատակով է ծախսվել». լրագրողը՝ Ջերմուկի քաղաքապետի խորհրդականին
Ինքնասպանության փորձ՝ Դավթաշենի կամրջից
Ինքնասպանության փորձ՝ Դավթաշենի կամրջից
««Դուխով» լինել՝ նշանակում է դուխով որոշումներ կայացնել». Արթուր Վանեցյան
««Դուխով» լինել՝ նշանակում է դուխով որոշումներ կայացնել». Արթուր Վանեցյան