Այն ինչ ունեի ասելու մեր հարգարժան սփյուռքահայ հայրենակիցներին՝ ասել եմ․ Նաիրա Զոհրաբյան
Օրեր առաջ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հրապարակեց ձայնագրություն, որտեղ խոսելով մի կնոջ հետ դիմել էր նրան և ասել․
«Հանգստացե՛ք, տիկի՛ն․․․ փախել եք ձեր երկրից մի կտոր լափի համար․ (ձայնագրություն)։
Այս ձայնագրությունը համացանց հայտնվելուց հետո դրսում ապրող մեր սփյուռքահայ Ռաֆայել Մնացականյանը հրապարկեց "Մենք, լափամանի համար փախածներս ենք անշահախնդիր սիրում Հայրենիքը" վերնագրով տեսանյութը։
Andradarz.am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը տեսանյութի մասին ասաց․
«Ես բացարձակապես ոչինչ չեմ ցանկանում մեկնաբանել, այն ինչ ունեի ասելու մեր հարգարժան սփյուռքահայ հայրենակիցներին, ես իմ այդ հրապարակման մեջ ասել եմ, ես տեսանյութը չեմ տեսել․․ լավ եղե՛ք»։