Տարածաշրջան
Սարսանգի ջրամբարում ջրահեղձ եղած 14-ամյա երեխային փրկարարները դեռ չեն հայտնաբերել
Սարսանգի ջրամբարում ջրահեղձ եղած 14-ամյա երեխային փրկարարները դեռ չեն հայտնաբերել 04/07/2020 22:58

Նախօրեին Սարսանգի ջրամբարում ջարհեղձ եղած 14-ամյա երեխային փրկարարները չեն գտել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արցախի Մարտակերտի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշեյանը:

բեռնափոխադրում

«Որոնումները դադարեցվեցին, ոստիկանության հերթապահ խումբ է այնտեղ մնացել: Ընդհանուր առմամբ չենք կարծում, որ խորը գնացած կլինեին, քանի որ երկուսն էլ լողալ չգիտեին: 11-ամյա երեխայի դին հայտնաբերել էինք ափից 1 մետր հեռավորության վրա»,-ասաց նա հավելելով, որ վաղ առավոտից կվերսկսեն որոնողական աշխատանքները:

Նշենք, որ Սարսանգի ջրամբարում ջրահեղձ եղած 11 եւ 14 –ամյա երեխաները երեխաները Վերին Հոռաթաղ գյուղից էին, գնացել էին անասունների հետեւից եւ չէին վերադարձել: Ավելի ուշ նրանց որոնելու մեկնած հարազատները հայտնաբերել էին 11-ամյա երեխայի դին:

Ավելի վաղ հայտնել էինք, https://news.am/arm/news/589318.html որ հուլիսի 3-ին ժամը 21։20-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի Վերին Հոռաթաղ համայնքի անչափահաս բնակիչներ՝ Է.Ա.-ն՝ ծնված 2009 թվականին և Դ.Ս.-ն՝ ծնված 2006 թվականին, ջրահեղձ են եղել: Որոնողական աշխատանքներին միացել են Չափարի տեղամասային փրկարար ջոկի անձնակազմը:

Է. Ա.-ի դին հայտնաբերվել է ջրամբարից և շտապօգնություն մեքենայով տեղափոխվել Գետավանի տեղամասային հիվանդանոց:

Դ. Ս.-ին դեռևս չեն հայտնաբերել: Փրկարարաորոնողական աշխատանքները շարունակվում են:

Այլ հոդվածներ
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին ու Լարսում
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին ու Լարսում
Ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով. եղանակը Հայաստանում
Ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով. եղանակը Հայաստանում
Մարտակերտում, Մարտունու Կարմիր Շուկա համայնքում վնասազերծվելու է չպայթած զինամթերք
Մարտակերտում, Մարտունու Կարմիր Շուկա համայնքում վնասազերծվելու է չպայթած զինամթերք
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Պայթյուն՝ Սյունիքի մարզում. 2 փրկարար վնասվածքներ են ստացել
Պայթյուն՝ Սյունիքի մարզում. 2 փրկարար վնասվածքներ են ստացել