Մամուլի տեսություն
«Գազպրոմ Արմենիան» աշխատակիցների աշխատավարձը կրճատում է 20%-ով․ «Փաստ»
«Գազպրոմ Արմենիան» աշխատակիցների աշխատավարձը կրճատում է 20%-ով․ «Փաստ» 30/06/2020 11:08

«Գազպրոմ Արմենիան» աշխատակիցների աշխատավարձը կրճատում է 20%-ով․ «Փաստ»

««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը տասն օր առաջ ասել էր, որ «Գազպրոմ Արմենիան» ստիպված է լինելու 1000 աշխատող կրճատել:

Նրա խոսքով` կրճատումների պատճառը լինելու է հաստատված նոր սակագինը, որն ավելի ցածր է, քան այն, որն իր հայտում ՀԾԿՀ-ին ներկայացրել էր «Գազպրոմ Արմենիան»: Թադեւոսյանը նաեւ հայտնել էր, որ կրճատումներից բացի, սպասվում են նաեւ աշխատավարձերի կրճատումներ:

Երեկ «Փաստ» թերթին տեղեկություններ էին հասնում, որ ընկերությունն արդեն իր բոլոր աշխատակիցներին պարտադրել է ստորագրել աշխատանքային պայմանագրի հատուկ տարբերակ, որով նրանք «տալիս» են իրենց համաձայնությունը աշխատավարձի 20 տոկոսի կրճատման վերաբերյալ։ Այս փաստը «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցների մոտ լուրջ դժգոհություններ է առաջացրել, որի մասին նրանք արտահայտվեցին մեզ հետ զրույցում։

Մանրամասներ ճշտելու համար դիմեցինք ընկերության հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայություն, որտեղից միայն ասացին. ««Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենը ՀԾԿՀ նիստի ժամանակ անդրադարձել է այդ հարցին: Այդ ամենը պայմանավորված է սակագնի վերանայման եւ աշխատավարձային ֆոնդի կրճատման հետ»:

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

Այլ հոդվածներ
Սևանում «շիշ բռնողին» անօրինական տարածք են տրամադրել. «Հրապարակ»
Սևանում «շիշ բռնողին» անօրինական տարածք են տրամադրել. «Հրապարակ»
«Ի՞նչ են խոստացել». մանրամասներ՝ դատավորների ընդհանուր ժողովից. «Ժողովուրդ»
«Ի՞նչ են խոստացել». մանրամասներ՝ դատավորների ընդհանուր ժողովից. «Ժողովուրդ»
ԱԱԾ-ն նոր գործ է հարուցել Վանեցյանի դեմ. «Հրապարակ»
ԱԱԾ-ն նոր գործ է հարուցել Վանեցյանի դեմ. «Հրապարակ»
ՀԷՑ-ը կնախազգուշացվի. «Ժողովուրդ»
ՀԷՑ-ը կնախազգուշացվի. «Ժողովուրդ»
«Իրատես». Փաշինյանը լռում է. Ամուլսարի խնդրից ինչպե՞ս է գլուխ հանելու
«Իրատես». Փաշինյանը լռում է. Ամուլսարի խնդրից ինչպե՞ս է գլուխ հանելու