Համացանց
Տիգրան Ավինյանը գրառում է կատարել
Տիգրան Ավինյանը գրառում է կատարել 30/06/2020 11:06

Տիգրան Ավինյանը գրառում է կատարել

Պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մարտի 15-ից մինչ այժմ պարետատան ու ԱԳՆ ջանքերով շուրջ 8000 ՀՀ քաղաքացիներ, որոնք կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված չէին կարողանում վերադառնալ հայրենիք, աշխարհի տարբեր երկրներից տեղափոխվել են Հայաստան: Ընդ որում, 2200-ի տեղափոխումը տարբեր բարերարների աջակցությամբ, ինչպես նաև վարված բանակցությունների արդյունքում կազմակերպվել է անվճար: Տեղափոխումների աշխարհագրությունը շատ լայն է. ԱՄՆ-ից մինչև Թուրքիա, Հնդկաստանից մինչև Ռուսաստան:

Իսկ ընդհանուր առմամբ պարետատան կողմից տրված թույլտվությունների հիման վրա իրականացված թռիչքների արդյունքում Հայաստան են վերադարձել ավելի քան 40 000 ՀՀ քաղաքացի:

Պարետատան կազմակերպած չորս հատուկ չվերթներով Չինաստանից Հայաստան են տեղափոխվել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակներ, այդ թվում թոքերի արհեստական օդափոխման սարքեր, թթվածնի մատակարարման կայաններ ու կոնցենտրատորներ, կորոնավիրուսի ախտորոշման թեստեր, բիոքիմիական հումք թեստեր պատրաստելու համար, բժշկական պաշտպանիչ արտահագուստ ու դիմակներ»:

Այլ հոդվածներ
«Զարմանում եմ, որ դեռ նման հարց կա». Արամ Սարգսյան
«Զարմանում եմ, որ դեռ նման հարց կա». Արամ Սարգսյան
Մարիամ Փաշինյանն ահազանգում է՝ իր անունով կեղծ էջ է գործում «Ֆեյսբուք»-ում
Մարիամ Փաշինյանն ահազանգում է՝ իր անունով կեղծ էջ է գործում «Ֆեյսբուք»-ում
Դուրս եկեք Ձեր առանձնասենյակից և շրջեք մարզերում․ աշնանացանի ժամանակն է․ պատգամավորը՝ Էկոնոմիկայի նախարարին
Դուրս եկեք Ձեր առանձնասենյակից և շրջեք մարզերում․ աշնանացանի ժամանակն է․ պատգամավորը՝ Էկոնոմիկայի նախարարին
«Սույն երիտասարդը և իր քայլիստ գործընկերների 90 տոկոսն ուղղակի դիլետանտներ են». Գագիկ Համբարյան
«Սույն երիտասարդը և իր քայլիստ գործընկերների 90 տոկոսն ուղղակի դիլետանտներ են». Գագիկ Համբարյան
«Ռուսաստանի հարավային «օկրուգի» ռազմավարություն գրելու ու հաստատելու իմաստը ո՞րն էր». Վահագն Ավագյան
«Ռուսաստանի հարավային «օկրուգի» ռազմավարություն գրելու ու հաստատելու իմաստը ո՞րն էր». Վահագն Ավագյան