Հայաստան
Գլխավոր դատախազի հրաժարականը պահանջող ԲՀԿ-ն «ապավինում է դատախազության ողջախոհությանը»
Գլխավոր դատախազի հրաժարականը պահանջող ԲՀԿ-ն «ապավինում է դատախազության ողջախոհությանը» 30/06/2020 10:48

Գլխավոր դատախազի հրաժարականը պահանջող ԲՀԿ-ն «ապավինում է դատախազության ողջախոհությանը»

ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Հայրենիքը» Գլխավոր դատախազության մոտ են. ինչպես ներկայացուցիչներն ասացին՝ հաղորդում ներկայացրեցին հանցագործության մասին։ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն ասաց․ «Ուզում ենք ապավինել իրավապահ համակարգի՝ տվյալ դեպքում Գլխավոր դատախազության ողջախոհությանը․ ներկայացված փաստերն առավել քան հիմնավոր են ու անբեկանելի»։

Լրագրողի դիտարկմանը՝ Գլխավոր դատախազությունից դժգոհություն ունեիք, պատգամավորն ասաց․ «Շարունակում եմ Գլխավոր դատախազության՝ ԱԺ ներկայացված միջնորդության վերաբերյալ ունենալ իմ մեծ վերապահումները, բայց դա չի նշանակում, որ պետք է ձեռնպահ մնանք․․․ ունենք այն, ինչ ունենք»։

Հիշեցնենք՝ երբ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն էր ներկայացրել Ազգային ժողով՝ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, ԲՀԿ-ականներն ամբիոնից պահանջում էին Արթուր Դավթյանի հրաժարականը՝ ասելով․ «Դուք որպես մասնագետ՝ անաչառ չեք, քաղաքական պատվեր եք կատարում, մոտեցե՛ք ամբիոնին ու հրաժարական տվեք»։

 
Տեսանյութը՝ Factor tv-ի

Այլ հոդվածներ
Ադրբեջանը թիրախավորում է ոչ միայն հայ, այլև ադրբեջանցի խաղաղ բնաչությանը
Ադրբեջանը թիրախավորում է ոչ միայն հայ, այլև ադրբեջանցի խաղաղ բնաչությանը
«Մոնթե Մելքոնյան» քիբերբանակը հրապարակել է հակառակորդի գաղտնի տվյալներ
«Մոնթե Մելքոնյան» քիբերբանակը հրապարակել է հակառակորդի գաղտնի տվյալներ
«Ադրբեջանը պատասխան է տալու». հրապարակվել է զոհված Գրիշա Վահանի Մաթևոսյանի լուսանկարը
«Ադրբեջանը պատասխան է տալու». հրապարակվել է զոհված Գրիշա Վահանի Մաթևոսյանի լուսանկարը
Այգեպարում գնդակոծությունից տներ են այրվում
Այգեպարում գնդակոծությունից տներ են այրվում
«Խաղաղության համար զոհվելը համամարդկային հերոսություն ա». Աշոտ Փաշինյան
«Խաղաղության համար զոհվելը համամարդկային հերոսություն ա». Աշոտ Փաշինյան