Համացանց
«Ամենահարմար պահն է, որ Արցախը օգնության ձեռք մեկնի ԱՄՆ-ին». Սուրեն Սարգսյան
«Ամենահարմար պահն է, որ Արցախը օգնության ձեռք մեկնի ԱՄՆ-ին». Սուրեն Սարգսյան 30/06/2020 10:28

«Ամենահարմար պահն է, որ Արցախը օգնության ձեռք մեկնի ԱՄՆ-ին». Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ` հիմա ամենահարմար պահն է, որ Արցախը օգնության ձեռք մեկնի ԱՄՆ-ին:

Արցախի իշխանություններին առաջարկում եմ «Made in Artsakh» վերարտադրությամբ դիմակներ և ալկոգելեր առաքել ԱՄՆ:

Հիմա ամենահարմար պահն է, բացատրեմ՝ ինչու.
     1. Նախ իրավիճակը կորոնավիրուսի հետ ամենաբարդն է ԱՄՆ-ում, մասնավորապես՝ Քալիֆորնիայում: Կարծում եմ՝ կարիք չկա հիմնավորելու, թե ինչու է պետք օգնություն առաքել ասենք Լոս Անջելեսի քաղաքապետարանի անունով:
     2. Կոնգրեսում լսումներ են կապված ֆինանասկան հատկացումների, այդ թվում՝ Արցախի օգնության չեղարկման հետ: Այս փոքր, բայց սիմվոլիկ օգնությունը շատ տեղին ու ժամանակին կլինի նաև մեր լոբբիստների աշխատանքի համար:
     3. Լոս Անջելես-Երևան ուղիղ թռիչք լինելու է հուլիսի 11-ին, եթե նույն ինքնաթիռը հետ է մեկնելու, մեր գործը հեշտանում է` կազմակերպելու առաքումը:
     4. Ադրբեջանցիք տասնյակ տոննաների օգնություն են առաքում ԱՄՆ, բայց, վստահեցնում եմ, Արցախի օգնության էֆեկտը շատ ավելի մեծ կլինի:
     5. ԱՄՆ-ն մեզ միլիոնավոր դոլարների օգնություն է տրամադրել համավարակի հաղթահարման համար և շարունակում է մնալ միակ պետությունը, որ ուղիղ աջակցել է Արցախին տարբեր ծրագրերով:
     6. Պատմական շանս է ցույց տալու, որ Արցախը չճանաչված, բայց կայացած պետություն է:

Ընկերներիս խնդրում եմ այս առաջարկությունը հասցնել Արցախի իշխանություններին»:

Այլ հոդվածներ
«Ադրբեջանցիները խուճապահար փախչում են». Աշոտ Սարգսյան
«Ադրբեջանցիները խուճապահար փախչում են». Աշոտ Սարգսյան
Կադրեր՝ ադրբեջանցի զոհված զինծառայողի հուղարկավորությունից
Կադրեր՝ ադրբեջանցի զոհված զինծառայողի հուղարկավորությունից
Համացանցում տարածվում են զոհված զինծառայողների լուսանկարները
Համացանցում տարածվում են զոհված զինծառայողների լուսանկարները
ՄԵՀՐԻԲԱՆԸ ԹՈՂ ՀԻՇԻ,ՈՐ ՄԵՆՔ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ԴԵՌ ՆԱԽԻՋԵՎԱՆ ՈՒՆԵՆՔ.Անի Կարապետյան
ՄԵՀՐԻԲԱՆԸ ԹՈՂ ՀԻՇԻ,ՈՐ ՄԵՆՔ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ԴԵՌ ՆԱԽԻՋԵՎԱՆ ՈՒՆԵՆՔ.Անի Կարապետյան
Կոտրել են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը
Կոտրել են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը