Հայաստան
Ոստիկանին մարմնական վնասվածք պատճառած անձը ձերբակալվել է
Ոստիկանին մարմնական վնասվածք պատճառած անձը ձերբակալվել է 29/06/2020 20:55

Ոստիկանին մարմնական վնասվածք պատճառած անձը ձերբակալվել է

Հունիսի 29-ին ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները Մելիք Ադամյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում նկատել են առանց դիմակի մի երիտասարդի։

Ոստիկանները մոտեցել են քաղաքացուն, հորդորել են դիմակ կրել և պահանջել են անձը հաստատող փաստաթուղթ՝ արձանագրություն կազմելու համար։ Երիտասարդը հրաժարվել է հայտնել իր տվյալները և փախել է։

Ոստիկանները հետապնդել են, մոտակայքում ծառայություն իրականացնող ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օգնությամբ բռնել նրան և բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Այդ ընթացքում երիտասարդը բռունցքով հարվածներ է հասցրել ոստիկանին և պատճառել մարմնական վնասվածք։
     Ոստիկանության Կենտրոնական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով հարուցվել քրեական գործ։

Դավիթաշեն թաղամասի 21-ամյա բնակիչը ձերբակալվել է։
     Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։

 
Ոստիկանին մարմնական վնասվածք պատճառած անձը ձերբակալվել է
 

Այլ հոդվածներ
Ադրբեջանը թիրախավորում է ոչ միայն հայ, այլև ադրբեջանցի խաղաղ բնաչությանը
Ադրբեջանը թիրախավորում է ոչ միայն հայ, այլև ադրբեջանցի խաղաղ բնաչությանը
«Մոնթե Մելքոնյան» քիբերբանակը հրապարակել է հակառակորդի գաղտնի տվյալներ
«Մոնթե Մելքոնյան» քիբերբանակը հրապարակել է հակառակորդի գաղտնի տվյալներ
«Ադրբեջանը պատասխան է տալու». հրապարակվել է զոհված Գրիշա Վահանի Մաթևոսյանի լուսանկարը
«Ադրբեջանը պատասխան է տալու». հրապարակվել է զոհված Գրիշա Վահանի Մաթևոսյանի լուսանկարը
Այգեպարում գնդակոծությունից տներ են այրվում
Այգեպարում գնդակոծությունից տներ են այրվում
«Խաղաղության համար զոհվելը համամարդկային հերոսություն ա». Աշոտ Փաշինյան
«Խաղաղության համար զոհվելը համամարդկային հերոսություն ա». Աշոտ Փաշինյան