Համացանց
<<Գռզո>> մականունով Խաչատուր Սուքիասյանն ու յուր եղբայրները վերջերս չափից շատ են ակտիվացել>>.Անի Կարապետյան
<<Գռզո>> մականունով Խաչատուր Սուքիասյանն ու յուր եղբայրները վերջերս չափից շատ են ակտիվացել>>.Անի Կարապետյան 29/06/2020 15:24

<<Գռզո>> մականունով Խաչատուր Սուքիասյանն ու յուր եղբայրները վերջերս չափից շատ են ակտիվացել>>.Անի Կարապետյան

<<Գռզո>> մականունով Խաչատուր Սուքիասյանն ու յուր եղբայրները վերջերս չափից շատ են ակտիվացել: Այդ համատեքստում հարկ եմ համարում հիշեցնել Հայաստանի նորագույն պատմության ամենամեծ օլիգարխներից մեկի կերպարի և կենսագրության մասին: Կերպար, որը խորհրդանշում է 90-ականների Հայաստանի թալանը, համարվում հայրենի քրեաօլիգարխիկ համակարգի հիմնադիրը և հայոց պետականության ակտիվ կազմաքանդողներից մեկը:

Այդ նույն 90-ականներին, երբ վայրենի սեփականաշնորհման արդյունքում սկսեցին սերտաճել իշխանությունն ու բիզնեսը, ձևավորվեցին մի քանի կլաններ, և Վանո Սիրադեղյանի կլանում իր առաջին քայլերն արեց Խաչատուր Սուքիասյանը: Նոմենկլատուրային կապիտալիզմի կրողը, գլխավոր կոստյումավոր թալանչին, ում պատկանում է նաև սափրագլուխ ախրանայի ինստիտուտի ներդրման հեղինակային իրավունքը, վայելում էր ՀՀՇ-ական իշխանության կողմից իրեն շնորհված տնտեսական արտոնությունները:

1998-ից, սակայն, արտոնությունները նվազեցին` ՀՀՇ-ական համակարգը հասել էր իր անփառունակ վախճանին, բայց միևնույն է` Սուքիասյանը գտավ ձևը նոր իշխանության հովանու տակ անկյուն գտնելու և խցկվելու: Նա էր, որ 2008 թվականի մարտի 1-ին թաքնված կերպով գլխավորեց փողոցային անկարգությունները, առաջնորդեց խուլիգանական զանգվածը` դառնալով սահմանադրական կարգի տապալման մասնակից: Սակայն մարտի 1-ի հեղաշրջումը չկայացավ, Սուքիասյանը փախավ Հայաստանից ու միայն գործարքի արդյունքում հայտնվեց Հայաստանում՝ խուսափելով ազատազրկումից։

Սուքիասյանի՝ թիվ մեկ օլիգարխը դառնալու հավակնությունները կրկին գլուխ բարձրացրեցին 2018-ին տեղի ունեցած «թավշյա» հեղափոխությունից հետո։ Նա հիմա մտել է համարյա բոլոր ոլորտները՝ օգտվելով Նիկոլ Փաշինյանի հովանավորությունից։ Բայց Գռզոն պետք է իմանա, որ սպիտակ верх ու вниз հագած` հեղափոխության ամբիոնից ելույթ ունենալը ժողովրդի աչքում իր համար մեղքերի թողություն չէր կարող ապահովել:

Կուզենայի հատուկ ուշադրություն հրավիրել Սուքիասյանի ախրանայի խուլիգանություններին: 2015 թվականին այդ սափրագլուխները մի երիտասարդի դաժան ծեծի ենթարկեցին միայն այն բանի համար, որ տղան հանդգնել էր իր մեքենայով անցնել Սուքիասյանի կորտեժի դիմացով: 2019 թվականին նույնպես այդ նույն բանդան մեկ այլ քաղաքացու ծեծեց, որովհետև նա իր մեքենան կայանել էր իրենց ոչ հարմար վայրում։ Քաղաքացին «Յանդեքս» տաքսի ծառայության վարորդ էր, ով պատվեր իրականացնելու համար գնացել էր «Ռոսիա Մոլ»-ին հարող տարածք։

Բացի այս ամենից, ինքս ամիսներ շարունակ ստանում եմ հեռախոսազանգեր <<Ռոսիա Մոլի>> աշխատակիցներից, որոնց Գռզոյի <<աշխատակազմը>> հարկային տեռորի է ենթարկում` անմարդկային ձևով պահանջելով ամսական վարձավճարները ներկա ճգնաժամային վիճակում: Ինձ զանգահարողների անունները ես հիմա չեմ նշի, քանի որ զգուշանում եմ այդ մարդկանց համար:

Ամփոփելով խոսքս` ուզում եմ շեշտել, որ Սուքիասյան օլիգարխը որդի նման վերարտադրվում է հհշանիկոլական տիրույթում. ինչքան գլուխը կտրում են, այնքան աճում է կրկին ու կրկին: Եվ քանի որ հայտնի փաստ է` ուժային կառույցները համակարգելով զբաղվում է վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը, առաջարկում եմ, որպեսզի նա զբաղվի նաև Խաչատուր Սուքիասյանով: Եթե ներկա իշխանությունն ապօրինությունների և օլիգարխիայի դեմ պայքարել է ուզում, պետք է սկսի նրանից և նրա ընտանիքից:

 

Այլ հոդվածներ
«Արդեն էլ ուժ չունենք պայքարելու․․․». Սոֆյա Հովսեփյան
«Արդեն էլ ուժ չունենք պայքարելու․․․». Սոֆյա Հովսեփյան
«Օր, ժամ ասա, որ դուրս գանք պայքարի». Հռիփսիմե Առաքելյան
«Օր, ժամ ասա, որ դուրս գանք պայքարի». Հռիփսիմե Առաքելյան
«Ընթացակարգային խախտումների վերաբերյալ Դիանա Գալոյանի փաստարկներն անհիմն են». ԲՈԿ
«Ընթացակարգային խախտումների վերաբերյալ Դիանա Գալոյանի փաստարկներն անհիմն են». ԲՈԿ
Նոր Արեշում կատարված երկու երիտասարդի դանակահարության գործով մեկ անձ կալանավորվել է
Նոր Արեշում կատարված երկու երիտասարդի դանակահարության գործով մեկ անձ կալանավորվել է
«Վերջապես Արայիկ Հարությունյանը պատրաստակամություն հայտնեց հանդիպելու մեզ հետ». դիմորդ
«Վերջապես Արայիկ Հարությունյանը պատրաստակամություն հայտնեց հանդիպելու մեզ հետ». դիմորդ