Տարածաշրջան
2 օր առաջ Սեւանա լճում նավակով կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսվել են
2 օր առաջ Սեւանա լճում նավակով կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսվել են 28/06/2020 16:15

Հունիսի 28-ին, ժամը 09։50-ին կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով «Արևիկ» հանգստի գոտի է մեկնել Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, ժամը 13:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածքում քաղաքացին (Կոլյա Պ․, ծնված 1971 թ․) նավակով մտել է լիճ ձկնորսության և չի վերադարձել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Մթության պատճառով որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։

Հունիսի 27-ին, ժամը 09։26-ին քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է «Արևիկ» հանգստի գոտի։

Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։

Այլ հոդվածներ
Արցախում մոլիբդենի խտանյութի արտադրություն կսկսվի
Արցախում մոլիբդենի խտանյութի արտադրություն կսկսվի
Սամվել Ալեքսանյանը վոլեյբոլ է խաղում Սևանի ափին
Սամվել Ալեքսանյանը վոլեյբոլ է խաղում Սևանի ափին
Լոռու մարզում 57-ամյա վարորդը Nissan X-Trail-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը և տապալել այն. կա վիրավոր.
Լոռու մարզում 57-ամյա վարորդը Nissan X-Trail-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը և տապալել այն. կա վիրավոր.
Պատրաստ ենք շարունակել ջանքերը՝ Երևանի և Բաքվի միջև քաղաքական երկխոսության ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ
Պատրաստ ենք շարունակել ջանքերը՝ Երևանի և Բաքվի միջև քաղաքական երկխոսության ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ
Հայտնի է օգոստոսի 2-8-ը Մոսկվայից Երևան և Գյումրի չարտերային չվերթների ժամանակացույցը
Հայտնի է օգոստոսի 2-8-ը Մոսկվայից Երևան և Գյումրի չարտերային չվերթների ժամանակացույցը