Աշխարհ
Թրամփը հրամայել է ձերբակալել հուշարձանները պղծողներին
Թրամփը հրամայել է ձերբակալել հուշարձանները պղծողներին 27/06/2020 22:07

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարգադրել է կալանավորել յուրաքանչյուրին, ով ջարդում կամ փչացնում է հուշարձանները: Այս մասին նա գրել է Twitter-ում:

«Ես դաշնային կառավարությանը լիազորել եմ ձերբակալել և մինչև 10 տարի ազատազրկում սահմանել այն անձանց նկատմամբ, ովքեր զբաղվում են վանդալիզմով կամ հուշարձան, արձան կամ ԱՄՆ այլ դաշնային գույք են ոչնչացնում»,- գրել է Թրամփը:

Նա նշել է, որ հրամանն ուժի մեջ կմտնի անմիջապես:

 

«Ոչ մի բացառություն չի լինի»,- հավելել է ԱՄՆ առաջնորդը:

ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում բողոքի ակցիաներ և անկարգություններ են բռնկվել մայիսին՝ ոստիկանության կողմից կալանավորման ժամանակ 46-ամյա աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան դեպքից հետո: Միջադեպից հետո քաղաքի հարյուրավոր բնակիչներ դուրս եկան փողոց՝ ի նշան բողոքի:

Ցույցեր սկսվեցին նաև այլ քաղաքներում և վերաճեցին ոստիկանության հետ բախումների, տների և խանութների հրկիզման, կողոպուտների: Բացի այդ, ԱՄՆ-ում և եվրոպական մի շարք երկրներում «ստրկատերերի և ռասիստների» հուշարձանների քանդման «համաճարակ» սկսվեց՝ հաճախ ինքնաբուխ, քան օրինական:

Այլ հոդվածներ
Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով
Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով
«Հայաստանը կրկին հարձակման է ենթարկվում, այս անգամ՝ Ադրբեջանի կողմից». իտալացի պատգամավոր
«Հայաստանը կրկին հարձակման է ենթարկվում, այս անգամ՝ Ադրբեջանի կողմից». իտալացի պատգամավոր
Կրեմլը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մասին
Կրեմլը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մասին
Բաքուն հաստատեց նաև գնդապետ Իլգար Միրզոևի մահը
Բաքուն հաստատեց նաև գնդապետ Իլգար Միրզոևի մահը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները