Տարածաշրջան
Սահակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայում «պետություն չկա»
Սահակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայում «պետություն չկա» 27/06/2020 22:02

Ուկրաինայի Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխայիլ Սահակաշվիլին կարծում է, որ Ուկրաինայում «պետություն չկա»։

տեղեկացնում է Lb.ua-ն։

«Ուկրաինայում պետություն չկա: Ուկրաինայում կան պաշտոնյաներ, որոնք (գործում են) հանուն գոյություն չունեցող պետության: Քանի որ պետությունն այն է, որը բոլորի համար է, որը արդարություն է ապահովում բոլորի համար, որը պաշտպանում է բոլորին: Որտե՞ղ է դա առկա Ուկրաինայում: Ուկրաինայում շատ պաշտոնյաներ կան, այդ պաշտոնյաների յուրաքանչյուր խումբ ունի իր պետը»,- ասել է նա:

Նրա խոսքերով՝ Ուկրաինայում կյանքի որակը որոշվում է որոշակի խմբին պատկանելությամբ։

«Մարդը ծնվում է ականջի վրա չիպով՝ ես այս խմբի ներկայացուցիչ եմ, կամ՝ այն խմբի։ Քայլում է մարդը՝ ոտքեր, ձեռքեր, երկու աչք ունի, նորմալ խոսոում է, իսկ ականջի վրա չիպ կա, իբր, ես ներկայացնում եմ այս որոշակի խումբը։ Կարծես թե մարդիկ այդպես են ծնվում։ Իսկ որտե՞ղ է պետությունը։ Պետություն պարզապես չկա»,- ասել է քաղաքական գործիչը։

Այլ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է 2 սպանվածի ու 5 վիրավորի մասին
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է 2 սպանվածի ու 5 վիրավորի մասին
Իրանում այրվում է նավթամշակման գործարան
Իրանում այրվում է նավթամշակման գործարան
Թուրքիան կթաքցնի Սուրբ Սոֆիայի խճանկարներն ու որմնանկարները
Թուրքիան կթաքցնի Սուրբ Սոֆիայի խճանկարներն ու որմնանկարները
Սարսանգի ջրամբարում ջրահեղձ եղած 14-ամյա երեխային փրկարարները դեռ չեն հայտնաբերել
Սարսանգի ջրամբարում ջրահեղձ եղած 14-ամյա երեխային փրկարարները դեռ չեն հայտնաբերել
Խոշոր ավտովթար Տավուշում. զինվորներ տեղափոխող «Կամազ»-ը շրջվել է. ժամկետային 7 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ
Խոշոր ավտովթար Տավուշում. զինվորներ տեղափոխող «Կամազ»-ը շրջվել է. ժամկետային 7 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ