Հարցազրույցներ
«Չեմ պատրաստվում մեկնաբանել ամեն մեկի ասածը». Ալեն Սիմոնյանը՝ իր հարցազրույցում հնչեցրած հայտարարության մասին
«Չեմ պատրաստվում մեկնաբանել ամեն մեկի ասածը». Ալեն Սիմոնյանը՝ իր հարցազրույցում հնչեցրած հայտարարության մասին 25/06/2020 19:10

Օրերս «Հեղափոխության պահապաններ» կոչվող խմբավորման համահիմնադիր Հայկ Ստեփանյանը ծեծի էր ենթարկվել, որի արդյունքում ստացել էր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։

Միջադեպից հետո «Հեղափոխության պահապանների» տղաներից մեկի ծնողը հայտարարել էր, որ ծեծկռտուքի ժամանակ ներկա է եղել պատգամավորներից մեկը, ով, սակայն, մեքենայից չի իջել։ Համացանցում շրջանառվող լուրերի համաձայն՝ այդ անձը եղել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

168.amը Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեց, թե այս տեղեկությունը որքանո՞վ է համապատասխանում իրականությանը, արդյո՞ք նա է եղել, եթե այո, ապա ինչո՞ւ չի իջել մեքենայից, ինչո՞ւ չի կանխել ծեծկռտուքը:

 

«Ինքս երբևէ որևէ տեղ «Հեղափոխության պահապանների» հետ որևէ խնջույքի չեմ եղել, որևէ մեքենայի մեջ չեմ եղել: Նմանատիպ հրապարակում տեսել եմ, և այդ հրապարակման հետ կապված իմ փաստաբանները հայց են նախապատրաստում: Վստահ եմ, որ կհաղթեմ, որովհետև այդ օրը, այդ ժամին ես կնոջս հետ եղել եմ քաղաքում քայլելիս»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Մեր հաջորդ հարցը վերաբերում էր նրա՝ ռուսալեզու վրացական լրատվամիջոցին տված հարցազրույցին: Այդ հարցազրույցում Ալեն Սիմոնյանն ասել էր, որ ՀՀ կառավարությունը կոմպենսացրել է ՀՀ բոլոր քաղաքացիների կոմունալ բոլոր վճարների 50 տոկոսը։

Հետաքրքրվեցինք, թե կառավարության ո՞ր ծրագրով է նման բան եղել, սա ապատեղեկատվություն չէ՞, հատկապես, որ փնտրել ու նման որոշում չենք գտնել:

Սակայն Ալեն Սիմոնյանը նախընտրեց հարցադրումը շրջանցել՝ ինչ-ինչ «մեկի», հետո էլ՝ ինչ-որ «մարդկանց» ակնարկելով։

«Ես չեմ պատրաստվում մեկնաբանել ամեն մեկի ասածը, բնական է, Ձեզ ի նկատի չունեմ, ես գիտեմ՝ դա ով է ասել, այդ թեման շրջանառության մեջ գցել: Ամեն մեկի ասածը ես չեմ պատրաստվում մեկնաբանել: Կոչ եմ անում բոլորիդ նման մարդկանց խոսքերի վրա չհիմնվել: Իմ պարզաբանումը սա էր՝ նման հարցի հետ կապված թող հետաքրքրվեն, ճշտեն, իսկ տարբեր մարդկանց ասած, առավել ևս՝ իմ իմացած մարդու ասածը, որը դա գցել է շրջանառության մեջ, արհամարհում եմ իր հետ կապված որևէ բան մեկնաբանել»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը՝ այդպես էլ չպարզաբանելով, թե կառավարության ո՛ր որոշմամբ է ՀՀ բոլոր քաղաքացիների բոլոր կոմունալ վճարները փոխհատուցվել։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Այլ հոդվածներ
«Մենք այս պահին չունենք գործող Սահմանադրական դատարան». Ռուբեն Մելիքյան
«Մենք այս պահին չունենք գործող Սահմանադրական դատարան». Ռուբեն Մելիքյան
Արմեն Սարգսյանի հարցազրույցը՝ Financial Times պարբերականին
Արմեն Սարգսյանի հարցազրույցը՝ Financial Times պարբերականին
Սա օրինականացված կատարյալ բռնություն է երեխաների նկատմամբ. Վրեժ Շահրամանյան
Սա օրինականացված կատարյալ բռնություն է երեխաների նկատմամբ. Վրեժ Շահրամանյան
Հանուն ինչի՞, կամ՝ ի՞նչ է կատարվում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնական ֆոնդերում
Հանուն ինչի՞, կամ՝ ի՞նչ է կատարվում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնական ֆոնդերում
Շուշիի ազատագրման օրը Քոչարյանի բանտում գտնվելը՝ բոլորիս ամոթն է։
Շուշիի ազատագրման օրը Քոչարյանի բանտում գտնվելը՝ բոլորիս ամոթն է։