Համացանց
Պանդեմիան շոուների, պոպուլիզմի, սեփական ես-ը մարդկանց աչքը մտցնելու հարմար պահը չէ․ Շարմազանով
Պանդեմիան շոուների, պոպուլիզմի, սեփական ես-ը մարդկանց աչքը մտցնելու հարմար պահը չէ․ Շարմազանով 26/03/2020 18:10

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Կառավարությունում մեկը չկա՞ Փաշինյանին բացատրի, որ այս պահին հետաքրքիր չեն 2020թ.-ի փետրվարին միջազգային վարկանիշներում Հայաստանի նվաճոմները:

Ե՞րբ պետք է այս մարդը հասկանա, որ աշխարհը 2020թ. փետրվար եւ մարտ ամիսներին տրամագծորեն տարբեր է:

Փետրվարին պանդեմիա չկար:

Պատկերացնո՞ւմ եք 1941-ի հունիսի վերջին, երբ Մեծ Հայրենական պատերազմը սկսվել էր, Ստալինը ժողովրդին ներկայացներ 41-ի մայիսի տնտեսական նվաճումները:

Հիշեցնեմ, մինչեւ կորոնավիրուսն էլ Փաշինյանը վաղուց կորցրել էր տնտեսական թռիչքաձև զարգացման, աննախադեպ ներդրումների, սփյուռքից հայրենիք վերադարձողների լայնածավալ ներգաղթի, աղքատության կրճատման, մի խոսքով կյանքի որակի բարձրացման համար մինչ իշխանափոխությունը խոստացված «կախարդական փայտիկը»:

Պանդեմիան շոուների, պոպուլիզմի, սեփական ես-ը մարդկանց աչքը մտցնելու հարմար պահը չէ:

Առողջություն եւ սթափ դատողություն բոլորիս»։

Այլ հոդվածներ
Ավազակային հարձակում Երևանում. Դանակի սպառնալիքով կապել են 63-ամյա տանտիրուհուն եւ հափշտակել ոսկյա զարդեր
Ավազակային հարձակում Երևանում. Դանակի սպառնալիքով կապել են 63-ամյա տանտիրուհուն եւ հափշտակել ոսկյա զարդեր
Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ խոսնակ
Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ խոսնակ
Դեռ շաբաթներ առաջ պնդում էի, որ համաճարակի ֆոնին արտաքին անվտանգության մասին մոռանալ չի կարելի. Աշոտյան
Դեռ շաբաթներ առաջ պնդում էի, որ համաճարակի ֆոնին արտաքին անվտանգության մասին մոռանալ չի կարելի. Աշոտյան
Այսօրվա կրթությամբ կանխում ենք վաղվա աղքատությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Այսօրվա կրթությամբ կանխում ենք վաղվա աղքատությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մեկ Հայրենիք, երկու հանրապետություն՝ սա է բանաձևը․ Շարմազանով
Մեկ Հայրենիք, երկու հանրապետություն՝ սա է բանաձևը․ Շարմազանով