Իրավունք
Արտակարգ դրության սահմանված կարգը խախտած 78 անձ տուգանվել է. ոստիկանություն (տեսանյութ)
Արտակարգ դրության սահմանված կարգը խախտած 78 անձ տուգանվել է. ոստիկանություն (տեսանյութ) 26/03/2020 10:40

Արդեն հայտնել ենք, որ ՀՀ ողջ տարածքում գործում է անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշումը՝  նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով։

 

Քաղաքացիներն իրենց մոտ պարտադիր պետք է ունենան Պարետի որոշման հավելվածով սահմանված տեղեկությունները պարունակող գրություն և անձը հաստատող փաստաթուղթ, որոնց բացակայությունը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն։ Մարտի 25-ին ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները փողոցներում իրականացրել են ստուգումներ։ Հայտնաբերվել են մի շարք քաղաքացիներ, որոնք չեն ունեցել հիշյալ գրությունը։ Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Այն անձինք, ովքեր չեն ունեցել անձը հաստատող փաստաթուղթ, ներկայացվել են տարածքային ստորաբաժանումներ, որտեղ ճշտվել է նրանց ինքնությունը և կազմվել են արձանագրություններ։ Ժամը 19-ի դրությամբ 78 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, 40-ը՝ մայրաքաղաքում, 38-ը՝ մարզերում։ 659 վարորդ անձնական տրանսպորտային միջոցներով տեղափոխել է թույլատրված քանակից ավելի ուղևոր, որոնք իջեցվել են մեքենաներից։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել նաև կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 6 վարորդի նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևորներ։ Հիշեցնենք, որ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` 100-ից 250 հազար դրամի չափով: Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։

 

Այլ հոդվածներ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Դիլիջանի ոստիկանները բացահայտեցին ատրճանակի գործադրմամբ տեղի ունեցած միջադեպը
Դիլիջանի ոստիկանները բացահայտեցին ատրճանակի գործադրմամբ տեղի ունեցած միջադեպը
Կառավարությունն ուզում է հավաքել քաղաքացիների անձնական տվյալները՝ որտեղ է գտնվում, ում հետ է խոսում , երբ ու որքան. Բադասյանը ներկայացրեց նախագիծը
Կառավարությունն ուզում է հավաքել քաղաքացիների անձնական տվյալները՝ որտեղ է գտնվում, ում հետ է խոսում , երբ ու որքան. Բադասյանը ներկայացրեց նախագիծը
Ոստիկանին հարվածած երիտասարդը ձերբակալվել է. նրան մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)
Ոստիկանին հարվածած երիտասարդը ձերբակալվել է. նրան մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)
Ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել (տեսանյութ)
Ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել (տեսանյութ)