Հայաստան
ԲՀԿ խմբակցությունը հատուկ նիստում քննարկել է կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը (տեսանյութ)
ԲՀԿ խմբակցությունը հատուկ նիստում քննարկել է կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը (տեսանյութ) 26/03/2020 10:08

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հատուկ նիստ է անցկացրել:

Քննարկվել է կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը, ներկայացվել են տարբեր ոլորտներում առկա խնդիրները հաղթահարելու առաջարկներ: «Պետք է համախմբել բոլոր ջանքերն ու միասնական ուժերով հաղթահարել առկա դժվարությունները»,- հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:

Նրա խոսքով՝ այսօր շատերն ուզում են լավամարդ լինել, ցեխ շպրտել մյուսների վրա, սակայն հիմա դրա ժամանակը չէ: «Մենք պատրաստ ենք 24-ժամյա աշխատանքի, կներկայացնենք մեր տեսակետը, մոտեցումը, խնդիրների լուծման առաջարկները»,- ընգծել է ԲՀԿ ղեկավարը: Գագիկ Ծառուկյանը ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանին հանձնարարել է քննարկման արդյունքներով կազմել արձանագրություն և հատուկ նիստի ժամանակ հնչած առաջարկները ներառող փաստաթուղթը ներկայացնել ԱԺ նախագահին և կառավարությանը:

Այլ հոդվածներ
Nike-ը շատ կրեատիվ է. Էջմիածնի քաղաքապետ
Nike-ը շատ կրեատիվ է. Էջմիածնի քաղաքապետ
Փլուզում՝ Վարդաշենում
Փլուզում՝ Վարդաշենում
«Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» դատական նիստի օրը հայտնի է
«Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» դատական նիստի օրը հայտնի է
Խնդրեմ, սա էլ պառավի փախնելու արդյունքը. Գագիկ Սուրենյան
Խնդրեմ, սա էլ պառավի փախնելու արդյունքը. Գագիկ Սուրենյան
Քաղաքապետն արտակարգ դրության ժամանակ գնացել է «զիբիլի գարաժն» է ցույց տալիս. Դավթաշենի նախկին թաղապետ
Քաղաքապետն արտակարգ դրության ժամանակ գնացել է «զիբիլի գարաժն» է ցույց տալիս. Դավթաշենի նախկին թաղապետ