Գովազդ կայքում՝ 055 689 005
Համացանց
Ոչ մի բիզնես օդից չի ընկել, այն կայացել է այս նույն պետության սահմաններում․ Լենա Նազարյան
Ոչ մի բիզնես օդից չի ընկել, այն կայացել է այս նույն պետության սահմաններում․ Լենա Նազարյան 25/03/2020 19:33

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ուզում եմ գնահատել սոցիալապես պատասխանատու, հոգատար, օրինապահ, ճկուն բիզնեսի աշխատանքը: Հիմա տեսնում եմ, որ որոշներն արագ անցնում են առաքման ու օնլայն ծառայությունների, իրենց նվիրատվություններով մասնակցում են վարակի տարածման դեմ պայքարին, ամենօրյա տաք սնունդով օգնում են բուժաշխատողներին…

Ոչ մի բիզնես օդից չի ընկել, այն կայացել է այս նույն պետության սահմաններում, այս պետության հանրային ռեսուրսների շնորհիվ, այս պետության մեջ ապրող աշխատողների ուժերով։ Եթե բիզնես ոլորտը մշտապես ակնկալում է պետությունից, այսինքն՝ հանրությունից, աջակցություն և արտոնություններ, ցանակալի մաքսատուրքեր և վարկային սուբսիդավորումներ, ապա դժվար պահերին պե՛տք է ներկա ու մասնակից լինի, հանրության հետ կիսի բոլոր դժվարությունները:

Բիզնեսը պետք է դիտարկել ոչ միայն անձնական-մասնավոր, այլ նա՛և հանրային բարիքի դաշտում: Բիզնեսի միջոցով կուտակած հարստությունը իմաստավորված է, միայն եթե այն նա՛և հանրային բարիք է, եթե գործարարները ներկա են և դեր ունեն սոցիալական համերաշխության ու պատասխանատվության համակարգում, եթե գործարարները կարևորում են այդ բիզնեսը հնարավոր դարձնողների՝ աշխատողների առողջության, տարրական կենսապայմանների ու աշխատանքային իրավունքների ապահովման հարցերը:

Ընդ որում, պետությունը դժվարին պահերին աջակցում է նաև հենց այդ նույն գործարարներին. վարչապետը մի քանի օր առաջ արդեն հայտարարել է բիզնես ոլորտին առնվազն 150 միլիարդ դրամով աջակցելու մասին։

Մենք մի հանրություն ենք և այստեղ յուրաքանչյուրս ունենք մեր սոցիալական դերով պայմանավորված պատասխանատվության բաժինը, և դա հատկապես դրսևորվում է արտակարգ դրության պայմաններում»։

 

Այլ հոդվածներ
Ինչո՞ւ վարչապետը չի լուծում Լարսի խնդիրը. Բագրատյան
Ինչո՞ւ վարչապետը չի լուծում Լարսի խնդիրը. Բագրատյան
Արցախը ոչ հայկական հարց է, ոչ էլ նույնիսկ տարածաշրջանային․ Արթուր Դանիելյան
Արցախը ոչ հայկական հարց է, ոչ էլ նույնիսկ տարածաշրջանային․ Արթուր Դանիելյան
Դաժան հարց եմ տալիս, բայց այլ տարբերակ չի մնում. Դավիթ Սանասարյան
Դաժան հարց եմ տալիս, բայց այլ տարբերակ չի մնում. Դավիթ Սանասարյան
Պետք է արգելվի Արցախի պաշտպանության բանակի անձնակազմի մասնակցությունն ընտրություններին․ Ժիրայր Սեֆիլյան
Պետք է արգելվի Արցախի պաշտպանության բանակի անձնակազմի մասնակցությունն ընտրություններին․ Ժիրայր Սեֆիլյան
Կորոնավիրուսի հետևանքով ի հայտ եկած ռիսկերը պետական կառավարման համակարգերի համար
Կորոնավիրուսի հետևանքով ի հայտ եկած ռիսկերը պետական կառավարման համակարգերի համար