Գովազդ կայքում՝ 055 689 005
Քաղաքականություն
ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը. ՈՒՂԻՂ
ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը. ՈՒՂԻՂ 25/03/2020 10:39

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Մարտի 25-ի հերթական նիստում պատգամավորները կքվեարկեն մարտի 24-ին տեղի ունեցած նիստում քննարկված նախագծերը, առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկեն մի շարք օրենքների նախագծեր:

 

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագծերն ու նախագծերի փաթեթները:

 Առաջին ընթերցմամբ պատգամավորներին կներկայացվեն Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերն ու օրենքի նախագծերի փաթեթները:

Ազգային ժողովը կքննարկի նաև «Նավագնացության մասին» համաձայնագիրը և «1992 թվականի մայիսի 15-ի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» չորրորդ արձանագրությունը վավերացնելու մասին հարցերը:

Մարտի 25-ին ընթացող նիստում ՀՀ վարչապետն ու կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին:

Այլ հոդվածներ
Էդմոն Մարուքյանը դիմել է ԵԱՏՄ-ին՝ Հայաստան-Ռուսաստան սահմանը բացելու առաջարկով
Էդմոն Մարուքյանը դիմել է ԵԱՏՄ-ին՝ Հայաստան-Ռուսաստան սահմանը բացելու առաջարկով
Տիգրան Ուրիխանյանի կոնֆլիկտային հարցադրումները` ՀՀ 4 վարչապետներին (տեսանյութ)
Տիգրան Ուրիխանյանի կոնֆլիկտային հարցադրումները` ՀՀ 4 վարչապետներին (տեսանյութ)
ՀՅԴ-ն արտակարգ դրության պայմաններում կառավարման վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել
ՀՅԴ-ն արտակարգ դրության պայմաններում կառավարման վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել
Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահի հետ
Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահի հետ
Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ կոչ ենք անում ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից․ ԵԱՀԿ
Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ կոչ ենք անում ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից․ ԵԱՀԿ