Աշխարհ
Չինաստանում գրանցվել է հանտավիրուսից մահվան առաջին դեպքը
Չինաստանում գրանցվել է հանտավիրուսից մահվան առաջին դեպքը 25/03/2020 10:36

Չինաստանի Յունան նահանգում գրանցվել է հանտավիրուսից մահվան առաջին դեպքը: Այս մասին հայտնում է «Новое время»-ն:

Տղամարդը, ում տարիքը չի նշվում, ավտոբուսով Յունան նահանգից ուղևորվում էր Շադոնդ նահանգ՝ աշխատանքի։ Նրա հանկարծակի մահից հետո բժիշկներն արագ ախտորոշել են հիվանդությունը: Պարզվել է, որ տղամարդը վարակված է եղել հանտավիրուսով: Ավտոբուսի մյուս 32 ուղևորները տեղափոխվել են կարանտին:

Օրթոհանտավիրուսները կամ հանտավիրուսները վիրուսների ընտանիք են, որոնք տարածվում են հիմնականում կրծողների կողմից և կարող են դրսևորվել բազմաբնույթ կլինիկական ախտանիշներով։ Վիրուսն ինքնին այնքան էլ ուսումնասիրված չէ և դրա դեմ չկա պատվաստանյութ:

«Վախերը չափազանցված են,- նշում է Independent-ի թղթակից Էնդրյու Գրիֆինը,- Հանտավիրուսը չի կարող համեմատվել կորոնավիրուսի հետ վտանգավորության աստիճանով»:

Այլ հոդվածներ
Ֆրանսիայում շուրջ 600 զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: «Ռեգնում»-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին:
Ֆրանսիայում շուրջ 600 զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: «Ռեգնում»-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին:
Չինաստանից դեպի Շիրակ.
Չինաստանից դեպի Շիրակ.
Կորոնավիրուսային պատվաստանյութերի փորձարկումը կամավորների վրա ծրագրված է սկսել հունիսի 29-ին․ Ռիա Նովոստի
Կորոնավիրուսային պատվաստանյութերի փորձարկումը կամավորների վրա ծրագրված է սկսել հունիսի 29-ին․ Ռիա Նովոստի
Ադրբեջանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է հինգի․ Ռիա Նովոստի
Ադրբեջանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է հինգի․ Ռիա Նովոստի
Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել