Մամուլի տեսություն
ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել
ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել 24/03/2020 20:55

ՀՀԿ գործադիր մարմինը հայտարարություն է տարածել.

«Հարգելի՛ հայրենակիցներ և կուսակից ընկերներ,

Մարտ ամիսը Հայասատանի Հանրապետական կուսակցության երկու երախտավորների` երկու լուսահոգի առաջնորդների, պետական և ազգային գործիչների հիշատակի ամիսն է:

Մարտի 25-ը ՀՀԿ նախկին նախագահ, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան օրն է, իսկ մարտի 28-ին նշում ենք ՀՀԿ հիմնադիր նախագահ, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրը: Այս տարի Աշոտ Նավասարդյանը կդառնար 70 տարեկան:

Հաշվի առնելով համավարակի պատճառով երկրում ստեղծված իրավիճակը և հայտարարված արտակարգ դրությունը՝ խնդրում և հորդորում ենք կուսակցական ընկերներին, ինչպես նաև ամեն տարի մարտի 25-ին՝ Կոմիտասի անվան պանթեոն, իսկ մարտի 28-ին՝ Եռաբլուր զինվորական պանթեոն այցելող` Անդրանիկ Մարգարյանի և Աշոտ Նավասարդյանի ընկերներին, մերձավորներին, նախկին գործընկերներին, անվանի պետական, քաղաքական գործիչների հանդեպ մեծագույն հարգանք տածող բազմաթիվ անհատներին` այս տարի ձեռնպահ մնալ Կոմիտասի անվան պանթեոն և Եռաբլուր պանթեոն այցելություններից:

Մնանք տանը և լուսահոգի երկու վառ անհատականությունների` Անդրանիկ Մարգարյանի ու Աշոտ Նավասարդյանի հիշատակին մեր հարգանքի տուրքը մատուցենք` աղոթելով նրանց հոգիների հանգստության համար:

Միաժամանակ կոչ ենք անում բոլորին` մեծագույն վտանգ և լուրջ մարտահարավեր դարձած համավարակի այս ժամանակաշրջանում առավելապես հոգ տանել միմյանց նկատմամբ, ցուցաբերել սոցիալական մեծ պատասխանատվություն, պետական մտածողություն և քաղաքացիական բարձր գիտակցություն` համատեղ ուժերով հաղթահարելու ստեղծված իրավիճակը և երկիրը վերադարձնելու կյանքի բնականոն հուն»։

Այլ հոդվածներ
Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ․ «Ժողովուրդ»
Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ուրիշի ձեռքով, կես ձայներով՝ երկրորդ փուլ անցավ
«Ժողովուրդ». Ուրիշի ձեռքով, կես ձայներով՝ երկրորդ փուլ անցավ
Ե՞րբ և ինչպե՞ս կանցկացվի հանրաքվեն․ «Ժողովուրդ»
Ե՞րբ և ինչպե՞ս կանցկացվի հանրաքվեն․ «Ժողովուրդ»
«Հնարավոր է նաև բնակարանի առջև ոստիկանի տեղակայում, որպեսզի անձը դուրս չգա և վարակը չտարածվի»․ Ռուստամ Բադասյան
«Հնարավոր է նաև բնակարանի առջև ոստիկանի տեղակայում, որպեսզի անձը դուրս չգա և վարակը չտարածվի»․ Ռուստամ Բադասյան
Մի շարք արտադրամասերում և խանութներում հայտնաբերվել են պարետի ուղեցույցի պահանջների խախտումներ
Մի շարք արտադրամասերում և խանութներում հայտնաբերվել են պարետի ուղեցույցի պահանջների խախտումներ