Գովազդ կայքում՝ 055 689 005
Տնտեսություն
Փաշինյանը ներկայացրեց կորոնավիրուսի դեմ պայքարի օրերին և դրանից հետո տնտեսական ոլորտում անելիքները
Փաշինյանը ներկայացրեց կորոնավիրուսի դեմ պայքարի օրերին և դրանից հետո տնտեսական ոլորտում անելիքները 24/03/2020 20:49

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց այն քայլերը, որոնք պետք է արվեն տնտեսական ոլորտում՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի օրերին և դրանից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց մարտի 24-ի իր ուղերձում:

«Արժույթի միջազգային հիմնադրամը արդեն իսկ արձանագրել է, որ 2020թ. անկումային է լինելու համաշխարհային տնտեսության համար: Որոշ գնահատականների համաձայն անկումը ավելի խորն է լինելու, քան անգամ 2008-09 թվականների տնտեսական ճգնաժամի ժամանակ: Հայաստանի պարագայում կանխատեսումներն այս պահի դրությամբ մի փոքր ավելի դրական են, բայց ակնհայտ է, որ մենք կորցնելու ենք աճի այն տեմպը, որը համատեղ աշխատանքի արդյունքում ձևավորեցինք 2019 թվականին: Բայց ինչպես ասել եմ նախկինում, այս իրավիճակը մենք ընկալում ենք ոչ թե որպես ողբերգություն, այլ որպես նոր հնարավորություն Համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի տեղադիրքը փոխելու, տնտեսական հեղափոխության մեր օրակարգը ավելի արդյունավետ և կրկնապատիկ տեմպերով կյանքի կոչելու համար»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ աշխարհում համախառն ներքին արդյունքի 3 տրիլիոն դոլարանոց անկում է լինելու, ինչը նշանակում է, որ համաշխարհային շուկայում այդքան տեղ ազատվելու է:

«Մենք պետք է այսօրվանից մեզ տրամադրենք, որ այդ ազատված տեղի առնվազն 30 միլիարդանոց հատվածը հենց Հայաստանը պետք է զբաղեցնի և այս խնդիրը պետք է լուծի առաջիկա հինգ տարում: Սա նշանակում է, որ մենք խնդիր պետք է դնենք զբաղեցնել ազատվող շուկայի մեկ տոկոսը և ես հավատում եմ, որ կարող ենք դա անել: Այսօր արդեն ամբողջ աշխարհն է հիացած հայ գործարարի տաղանդով, որոնց շնորհիվ կորոնավիրուսի ամենաճգնաժամային պահին Հայաստանը պարենային և լայն սպառման ապրանքների որևէ դեֆիցիտ չունեցավ: Այսպիսի արդյունքով չեն կարող պարծենալ աշխարհի շատ ու շատ զարգացած երկրներ: Եվ սա մեր գործարարների, աշխատող հայ մարդու տաղանդի շնորհիվ»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ կառավարությունը հստակ քայլեր է մշակել բիզնեսի մրցունակ և հեռանկարային հատվածին աջակցելու համար և այդպիսի առաջին փաթեթները կընդունվեն հինգշաբթի օրը կայանալիք կառավարության նիստում:

«Ընդհանուր առմամբ կառավարությունը շուրջ 150 միլիարդ դրամ է տրամադրելու՝ իրականում ոչ թե ճգնաժամային այս վիճակին դիմադրելու, այլ ետճգնաժամային աշխարհում մեր հաղթանակները նախապատրաստելու համար: Կառավարության առաջիկա նիստում մենք կընդունենք նաև գյուղատնտեսության խթանման լայնածավալ ծրագիր: Ինչպես և խոստացել էի՝ բոլոր տեսակի նոր տրամադրվող գյուղատնտեսական վարկերի տոկոսները կառավարության կողմից կզրոյացվեն, ինչպես նաև առանձնահատուկ պայմաններ կստեղծվեն ռեալ աշխատող և նոր ձևավորվող գյուղատնտեսական կոոպերատիվների համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ գյուղատնտեսական գործունեությունը այս օրերին չպետք է արգելակվի:

«Ես կոչ եմ անում մեր բոլոր գյուղացիներին ակտիվորեն զբաղվել գարնան գյուղատնտեսական աշխատանքներով, որովհետև նաև պարետատան որոշմամբ գործունեության այդ տեսակը համարվել է կենսական»,- նշեց վարչապետը:

Կառավարությունն առաջիկա նիստում հատուկ փաթեթ կընդունվի գործող բիզնեսների լիկվիդայնության հնարավոր խնդիրները չեզոքացնելու և անհրաժեշտ լիկվիդայնությամբ ապահովելու, այդ թվում աշխատատեղերը պահպանելու և աշխատավարձերը վճարելու համար:

«Կառավարությունը շարունակում է աշխատել սոցիալական աջակցության փաթեթը, որի համար տրամադրելու ենք շուրջ 25 միլիարդ դրամ, առավել հասցեական և արդյունավետ ծախսելու ուղղությամբ և այս բոլոր ուղղություններով մեր աշխատանքները չեն դադարելու: Մենք նորանոր գաղափարներ, փաթեթներ, ծրագրեր ենք ներդնելու ճգնաժամային այս վիճակում աշխատանքը և աշխատող մարդկանց աջակցելու նպատակով: Սա դուրս է և վեր է կասկածից»,- ասաց Փաշինյանը:

Այլ հոդվածներ
Որ չենք աշխատում` ո՞նց ապրենք. «Մասիվի» շուկան փակ է
Որ չենք աշխատում` ո՞նց ապրենք. «Մասիվի» շուկան փակ է
Հրատապ աջակցության կարիք ունեն կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձած քաղաքացիները․ Փաշինյան
Հրատապ աջակցության կարիք ունեն կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձած քաղաքացիները․ Փաշինյան
Թույլատրվել է ծաղիկների, բույսերի, կենդանական կերի առևտուրը, ավտոմեքենաների տեխսպասարկումը
Թույլատրվել է ծաղիկների, բույսերի, կենդանական կերի առևտուրը, ավտոմեքենաների տեխսպասարկումը
Պետական աջակցություն` 3 մոդելի «խելացի» անասնաշենք կառուցելու համար
Պետական աջակցություն` 3 մոդելի «խելացի» անասնաշենք կառուցելու համար
«Հասկացրել են, որ աշխատավարձը վարչապետից ուզենք». Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գազ»-ում 35.000 դրամով աշխատավարձերը կրճատել են
«Հասկացրել են, որ աշխատավարձը վարչապետից ուզենք». Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գազ»-ում 35.000 դրամով աշխատավարձերը կրճատել են