Աշխարհ
Մեծ Բրիտանիայում արտակարգ դրություն է հայտարարվել
Մեծ Բրիտանիայում արտակարգ դրություն է հայտարարվել 24/03/2020 15:28

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երկրում արտակարգ դրություն է հայտարարել առնվազն երեք շաբաթով: Այս մասին կառավարության ղեկավարը հայտնել է երկուշաբթի երեկոյան BBC֊ին տված հարցազրույցում:

«Բոլորիս համար ժամանակն է սկսելու ավելին անել վիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում։ Այսօր երեկոյան ես բրիտանացիներին տալիս եմ շատ պարզ ցուցում. Դուք պետք է մնաք տանը: «Հետևաբար, մարդկանց թույլատրվելու է լքել իրենց տները միայն շատ անհրաժեշտ դեպքերում: Միացյալ թագավորության բնակիչները կկարողանան խանութներ այցելել առավել անհրաժեշտ ապրանքների համար, և դա պետք է արվի հնարավորինս հազվադեպ: Օրական մեկ անգամ ձեզ թույլատրվում է լքել տան տարածքը` մաքուր օդում սպորտով զբաղվելու համար: Արգելվում է հավաքվել ավելի քան երկու հոգանոց խմբերով, եթե մենք չենք խոսում միասին ապրող մարդկանց մասին: Բժշկական օգնություն տրամադրելու կամ խոցելի մարդկանց օգնելու համար նույնպես կթույլատրվի հեռանալ տնից, բայց միայն այն դեպքում, երբ դա իսկապես անհրաժեշտ է։

Կարող եմ հավաստիացնել ձեզ, որ մեր ներկայացրած սահմանափակումները պարբերաբար կվերանայվեն: Երեք շաբաթ անց մենք կվերաարժևորենք իրավիճակը և կմեղմացնենք դրանք, եթե ստացված տվյալները ցույց տան, որ մենք, իսկապես, կարող ենք դա անել։

Ճանապարհը, որով քայլում ենք այժմ, դժվար է, և, ավաղ, իրականությունն այն է, որ մենք շատերին կկորցնենք»,֊ասել է վարչապետը:

Այլ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցը
Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցը
Ֆրանսիայում շուրջ 600 զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: «Ռեգնում»-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին:
Ֆրանսիայում շուրջ 600 զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: «Ռեգնում»-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին:
Չինաստանից դեպի Շիրակ.
Չինաստանից դեպի Շիրակ.
Կորոնավիրուսային պատվաստանյութերի փորձարկումը կամավորների վրա ծրագրված է սկսել հունիսի 29-ին․ Ռիա Նովոստի
Կորոնավիրուսային պատվաստանյութերի փորձարկումը կամավորների վրա ծրագրված է սկսել հունիսի 29-ին․ Ռիա Նովոստի
Ադրբեջանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է հինգի․ Ռիա Նովոստի
Ադրբեջանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է հինգի․ Ռիա Նովոստի