Արցախ
Դադարեցնում ենք նախընտրական հանդիպումները. Արայիկ Հարությունյան
Դադարեցնում ենք նախընտրական հանդիպումները. Արայիկ Հարությունյան 24/03/2020 14:39

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման վտանգով պայմանավորված վաղաժամ դադարեցնում է նախընտրական հանդիպումները: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Չնայած Մայր Հայրենիքում իրականացվող պայքարի տարբեր եղանակներին ու կիրառվող խիստ միջոցներին՝ մտահոգիչ է, որ նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել: Ինչպես տեղյակ եք, օրեր առաջ մեր քաղաքական թիմը հրաժարվել էր փակ տարածքներում ինտենսիվ հանդիպումների անցկացումից, սակայն, հաշվի առնելով օրըստօրե վարակի ներթափանցման ու տարածման վտանգը, որոշում ենք կայացրել մարտի 25-ին եզրափակել մեր հանդիպումները նաեւ բաց տարածքներում:

Հայցում ենք մեր այն բոլոր հայրենակիցների ներողամտությունը, որոնց հետ չհասցրեցինք հանդիպել: Իրավիճակով պայմանավորված՝ մեկ օրով հետաձգում եմ նաեւ մարտի 25-ին նախատեսված առցանց ասուլիսը: Իսկ  այսօր կլինեմ Մարտունի քաղաքում, որտեղ  ժամը 18:00-ին «Ավագյան-Արենա» մարզադաշտում հանդիպում կունենամ շրջկենտրոնի բնակչության հետ: Նախընտրական «ձեւավորված ավանդույթ»-ի համաձայն՝ պատրաստվում եմ մի քանի ուշագրավ հայտարարություններ անել: Հանդիպմանը կարող եք հետեւել իմ ֆեյսբուքյան էջով՝ ուղիղ տեսակապի միջոցով:

Առողջություն եւ խաղաղություն բոլորիս»,- գրել է Ա. Հարությունյանը

 

Այլ հոդվածներ
Արցախի ընտրատեղամասի մոտ վիճաբանության դեպքով ԱՀ ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում
Արցախի ընտրատեղամասի մոտ վիճաբանության դեպքով ԱՀ ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում
«Ժողովուրդ». Ինչ պատկեր է Արցախի ընտրություններում
«Ժողովուրդ». Ինչ պատկեր է Արցախի ընտրություններում
Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ժողովրդին
Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ժողովրդին
«Այո՛, մեր Սահմանադրությունը թույլ է տալիս Արցախում արտակարգ դրություն հայտարարել». Վիտալի Բալասանյան
«Այո՛, մեր Սահմանադրությունը թույլ է տալիս Արցախում արտակարգ դրություն հայտարարել». Վիտալի Բալասանյան
Արցախի նախագահն իրավասու չէ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարել արտակարգ դրություն․ Գևորգ Դանիելյան
Արցախի նախագահն իրավասու չէ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարել արտակարգ դրություն․ Գևորգ Դանիելյան