Գովազդ կայքում՝ 055 689 005
Տեսանյութեր
Մեկնարկել է ԱԺ նիստը․ ՈւՂԻՂ
Մեկնարկել է ԱԺ նիստը․ ՈւՂԻՂ 24/03/2020 10:45

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Մարտի 24-ի հերթական նիստում պատգամավորներն առաջին և երկրորդ ընթերցմամբ կքվեարկեն և կքննարկեն մի շարք օրենքների նախագծեր:

 

Մարտի 24-ին գումարված քառօրյա հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված է 25 հարց:

 Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և մի շարք այլ օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրինագծերն ու օրենսդրական նախաձեռնությունների փաթեթները:

Առաջին ընթերցմամբ պատգամավորներին կներկայացվեն «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և մի շարք այլ օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրինագծերն ու օրենսդրական նախաձեռնությունների փաթեթները:

Ազգային ժողովը կքննարկի նաև «Նավագնացության մասին» համաձայնագիրը և «1992 թվականի մայիսի 15-ի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» չորրորդ արձանագրությունը վավերացնելու մասին հարցերը:

Այլ հոդվածներ
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է (տեսանյութ)
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է (տեսանյութ)
Փաշինյանը զանգահարում է քաղաքացիներին՝ պարզելու, թե ինչպես են վերաբերվում սահմանափակումներին․ ՈՒՂԻՂ
Փաշինյանը զանգահարում է քաղաքացիներին՝ պարզելու, թե ինչպես են վերաբերվում սահմանափակումներին․ ՈՒՂԻՂ
Կառավարության նիստ |26 մարտ, 2020| ուղիղ միացում
Կառավարության նիստ |26 մարտ, 2020| ուղիղ միացում
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ սահմանված պահանջները չկատարելը առաջացնելու է պատասխանատվություն (տեսանյութ)
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ սահմանված պահանջները չկատարելը առաջացնելու է պատասխանատվություն (տեսանյութ)
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 249 է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 249 է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)